Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը. Դեսպան

Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը. Դեսպան

By
Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը. Դեսպան

Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Եթե դուք կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը՝ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն՝ չկա արտահանձնման վերջնական որոշում»,- ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունանին, դեսպանն ասաց, որ նա ՌԴ քաղաքացի է: Եվ Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել:

 

«Մեր իրավապահ մարմինների, դատախազությունների համագործակցության արդյունքում նման տասնյակ, հարյուրավոր դեպքեր են լինում, ուղղակի հանրությանը քիչ հայտնի են, չենք իմանում: Ես չէի քաղաքականացնի, չէի բերի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ»,- նշեց Տողանյանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0