Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսաստանցիների 15 տոկոսը Ղարաբաղյան հակամարտությունը համարում է 1989թ․-ի կարևոր իրադարձություններից մեկը․ Լևադա կենտրոն

Ռուսաստանցիների 15 տոկոսը Ղարաբաղյան հակամարտությունը համարում է 1989թ․-ի կարևոր իրադարձություններից մեկը․ Լևադա կենտրոն

By
Ռուսաստանցիների 15 տոկոսը Ղարաբաղյան հակամարտությունը համարում է 1989թ․-ի կարևոր իրադարձություններից մեկը․ Լևադա կենտրոն

Ռուսաստանցիների կեսից ավելին (56%) 1989թ-ի ամենակարևոր իրադարձությունն են  համարում Աֆղանստանից սովետական զորքերի դուրսբերման ավարտը։ Երկրորդ ամենակարևոր իրադարձությունը, ըստ հարցումների, Բեռլինի պատի անկումն էր, Գերմանիայի և ԳԴՀ-ի միջև սահմանի բացումը (24%),  երրորդը՝ հանքափորների գործադուլները (19%): Այս մասին են վկայում Լևադա կենտրոնի հարցման արդյունքները:

Բացի այդ, ինչպես ցույց են տրվել հարցումները, ռուսների 15 տոկոսը 1989թ-ի կարևոր իրադարձություն են համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

11 տոկոսը կարևոր իրադարձություն է համարում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի և Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի առաջին հանդիպումը։

Ինչպես գրում է Ria-ն, հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի հուլիսի 18-ից 24-ը Ռուսաստանի 137 բնակավայրերում 18 տարեկանից բարձր 1,605 մարդկանց շրջանակներում՝ անհատական հարցազրույցների եղանակով։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0