Գլխավոր էջ | Տարածաշրջան | Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է. Զախարովա

By
Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման և հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Այդ մասին օգոստոսի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,- ասել է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, և Բաքվի ու Երևանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,- հայտարարել է նա: Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման և, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել է նա:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0