Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով

Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով

By
Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները՝ անհատականացված պատժամիջոցներ, որոնք նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են և ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0