Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

By
«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները.

ՀՀԿ-ն, բողոքելով համաճարակի արդյունքում հավաքների արգելքից, ասում է, որ «իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է»:

Կուզենայի ասել «теперь я видел все», (հիմա ես ամեն ինչ տեսա) բայց նախ հիշեցնեմ ՀՀԿ-ի օրոք հավաքների ազատության զանգվածային ոտնահարման որոշ դեպքեր.

2008թ մարտի 1-ին ցրվեց Ազատության հրապարակի խաղաղ հավաքը, հրահրվեցին բախումներ, որի արդյունքում զոհվեց 10 մարդ: 100-ավոր մարդիկ ապօրինաբար ազատազրկվեցին ու էլ ավելի շատ մարդիկ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2015թ հունիսի 23-ին ջրանետով ցրվեց Բաղրամյան պողոտայի խաղաղ հավաքը, 237 մարդ բերման ենթարկվեց, այդ թվում լրագրողներ:

2016թ հունիսի 20-ին Խորենացու փողոցում և հունիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ ու արդյունքաբեր գազ: 130 հոգի հոսպիտալացվեց: Հունիսի 17-ից 31-ի ընթացքում 730 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց (մի մասը մինչև 32 ժամ սոված-ծարավ պահվում էին զորամասերում) և 30 խաղաղ ցուցարար («Սասնա Ծռերի» զինված անդամներին չենք հաշվում) ապօրինի ազատազրկվեց:

2018թ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի փողոցում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ: 127 քաղաքացի հոսպիտալացվեց: Ապրիլի 16-ից 23-ի ընթացքում 1236 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց:

Եվ սրանք հիմա ասում են, որ կորոնավիրուսով պայմանավորված հավաքների արգելքը դժգոհությունը զսպելու համար է... Вот теперь я видел все» (Հիմա ես ամեն ինչ տեսել եմ):

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0