Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի հարցը, չպետք է խառնել ԱՍԱԼԱ-ին։

«Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի հարցը, չպետք է խառնել ԱՍԱԼԱ-ին։

By
«Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի հարցը, չպետք է խառնել ԱՍԱԼԱ-ին։

«Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի (ՀՑԱՄ) հարցը, չպետք է խառնել ԱՍԱԼԱ-ին։

Ահա թե ինչու.

1- ՀՑԱՄ առանձին կազմակերպություն չէ, այլ ՀՅԴ-ի կողմից գործածվող անուն տակտիկական որոշակի նպատակներ հետապնդելու համար։

2- Յուրաքանչուր կազմակերպություն ունենում է քաղաքական ծրագիր, օրգան, ղեկավար մարմին, քաղաքական կեցվածքներ, քաղաքական հայտարարություններ և այլն, որոնց հետ, ընդհանրապես, աղերս չուներ ՀՑԱՄ-ն, որովհետև դա առանձին կազմակերպություն չէր։

3- ՀՅԴ-ը մինչ օրս չի պարզաբանել ՀՑԱՄ-ի փաստացի ղեկավար Աբրահամ Աշճյանի (Աբո) առևանգման հանգամանքները, ով 1982թ. դեկտեմբերի 29-ին իր թիկնապահ Խաչիկ Պասմաճյանի հետ միասին Բեյրութի Էշրեֆիե թաղամասի իր բնակարանից առևանգվեց և անհետ կորավ։ ՀՅԴ-ն ինչո՞ւ առանց փաստարկների և հապճեպ հայտարարությամբ Թուրքիային մեղադրեց այդ հարցում, մինչ կասկածի սլաքները ուղղված էին հենց ՀՅԴ ղեկավարության հասցեին։ Այդ մասին ՀՅԴ մի այլ ղեկավար՝ Լիբանանի ՀՅԴ կենտկոմի անդամ Հրաչ Թուրիկյանը, 2020թ. փետրվար կամ մարտ ամսին հրատարակած իր գրքում, խոստովանում է, որ թե՛ ինքը անձամբ և թե՛ Հրայր Մարուխյանով ղեկավարվող ՀՅԴ բյուրոն նախապես տեղյակ են եղել Աբրահամ Աշճյանի առևանգման ծրագրի, և նույնիսկ թվականի մասին: (REMEMBRANCES AND REFLECTIONS Hratch Tourikian).

ՀՅԴ ղեկավար Թուրիկյանը գրում է. «Նոյեմբեր 1982-ին, լիբանանեան բանակի գաղտնի սպասարկութեան պետ Ճոնի Ապտօ զիս քովը կանչեց եւ ըսաւ. «Պէտք է անմիջապէս մեկնիս Լիբանանէն, որովհետեւ կեանքդ վտանգի տակ է»: Խնդրեց որ Աբօ Աշճեանը եւս տեղեակ պահեմ, թէ անոր կեանքն ալ վտանգուած է: Աբօն տեղեակ պահեցի, որ Ճոնի Ապտօն մեզ կը զգուշացնէ:

Աբօ ըսաւ, թէ քանի մը շաբաթ առաջ զինք առեւանգելու փորձ մը եղած է, բայց չէ յաջողած: Երկու շաբաթ ետք կրկին տեսնուեցայ Ճոնի Ապտոյին հետ: Հարցուց, թէ Աբօն տեղեակ պահեցի՞...:

Դեկտեմբերի կէսերուն կրկին յիշեցուց, որ 20 Դեկտեմբերէն առաջ պէտք է մեկնիմ, ու խնդրեց որ կրկին խօսիմ Աբոյին: Այս անգամ Աբոյին ճաշի գացինք ՍԱՐԳԻՍ ԱԶՆԱՒՈՐԵԱՆԻՆ եւ ՇԵՐԻՖԻՆ հետ: Կրկին խօսեցայ Ճոնիին մտահոգութեան մասին, որ ծրագրած են 25-էն 30 Դեկտեմբերի միջեւ Աբօն ու զիս առեւանգել, եւ ըսի, թէ այս մարդը անպայման բան մը գիտէ որ կը պնդէ: Նոյնպէս, տղոց ըսի, որ կացութիւնը լուրջ է, Աբօն առանձին մի՛ ձգէք: 29 Դեկտեմբերին Աբօն առեւանգուեցաւ ու բնաւ չգտնուեցաւ»։

4- Ո՞վ էր Աբրահամ (Աբո) Աշճյանը։ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ։ Կուսակցության ռազմական առաջին պատասխանատու: ՀՑԱՄ-ի անունով գործողություններ կազմակերպող փաստացի ղեկավար անձը։ Աբո Աշճյանը, մերժելով ՀՅԴ ղեկավարության թելադրանքները, և չենթարկվելով նրանց հերթական ճնշումներին, խուսափում էր ԱՍԱԼԱ-ի հետ լարվածություններ ստեղծելուց և առճակատումից։ Աբո Աշճյանը կատարել էր մի այլ (ու թերևս ամենակարևոր) մի «հանցանք» ևս: Նա 1982թ. հունվարի 28-ի առավոտյան, Լոս Անջելեսում, կազմակրպել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի գնդակահարումը, որի հետևանքով ձերբակալվեց 19-ամյա Համբիկ Սասունյանը և դատապարվեց ցմահ ազատազրկման, իսկ Համբիկի զինկաից՝ Գրիգոր Սալիբան, խույս տվեց ԱՄՆ-ից, ապաստանելով Լիբանան, ՀՅԴ-ին։ Աբո Աշճյանի առևանգումից հետո, Գրիգոր Սալիբան նույնպես Բեյրությում սպանվեց, ըստ ՀՅԴ-ի հայտարարության՝ «կույր փամփուշտի զոհ» դառնալով։

5- Աբրահամ (Աբո) Աշճյանի առևանգումից և անհետ կորելուց հետո, ՀՑԱՄ-ի ղեկավար նշանակվեց Աբո-ի առևանգումի ծրագրից նախապես տեղյակ վերոնշյալ Սարգիս Ազնավորյանը։ Ազնավորյանի նշանակումից հետո, որ համընկնում էր Իսրայելի բանակի Լիբանան ներխուժմանը, Լիբանանում սկսվեց ԱՍԱԼԱ-ի համակիրների և ակտիվիստների («հանուն Հայ դատի») սպանությունները։

ՀՅԴ կենտկոմի անդամ և ռազմական պատասխանատու հանցագործ Սարգիս Ազնավորյանը 1985 թ.-ի ապրիլի 23-ին, գնդակահարվեց Բերությում, ՀՅԴ-ի կենտրոնի առջև։

6- Հանտկանշական է, որ մինչ Աբրահամ (Աբո) Աշճյանի առևանգման համար ՀՅԴ-ն առանց վարանումի և հիմքի մեղադրում է Թուրքիային, հայասպան Սարգիս Ազնավորյանի սպանության համար մեղադրեց ոչ թե Թուրքիային, այլ ԱՍԱԼԱ-ին։

7- Թե ինչո՞ւ ՀՑԱՄ-ի անունը չպետք է նշել ԱՍԱԼԱ-ի կողքին, անկախ նշված հանգամանքներից, կարևոր է միանգամայն հստակեցնել, որ Հայ-թուրքական հակամարտությունը և Հայկական պահանջատիրությունը, ոչ թե «Հայոց ցեղասպանության արդարության» հարց է, որի համար պայքարում էին «մարտիկները», այլ՝ հողային հարց, «Հայաստանի ազատագրության» հարց, որի համար ծնունդ առավ ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։

8- Բացի բոլոր նշվածներից, հարց է առաջանում, թե ո՞ւր էր ՀՅԴ-ը մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը, ինչո՞վ էր զբաղված 60 տարի, մինչև 1973-1975 հերոս Գուրգեն Յանիկյանի և ԱՍԱԼԱ-ի ասպարեզ գալը։ Ո՞ւմ հրավերին էր սպասում ՀՅԴ-ը Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Եվ ինչո՞ւ «պայքարը» դադարեց ԱՍԱԼԱ-ի գործողությունները հարաբերական առումով դադարելուց հետո։

9- Դաշնակացականները, և դաշնակցությունից մանր մունր դժգոհողները կամ խռոված անձինք, լավ կանեն շարունակելով ռոպերթից, սերժից կամ որևե մեկից մեկ-երկու նախարարի կամ պատգամավորի աթոռ մուրալու «հեղափոխական» գործը, հանգիստ թողնեն ԱՍԱԼԱ-ին։

10- Որպես ավարտ, ներկայացնում եմ փաստ, որ ՀՅԴ-ն, ոչ թե զորակցել, այլ հենց դեռ 1977 թ.-ին, գաղնտի հանդիպման ընթացքում, Թուրքիայի ԱԳՆ-ի առջև դատապարտել է ԱՍԱԼԱ-ին ու նրա հերոսական պայքարը։ Ամոթի փաստը, տարիներ ուշացումով հրապարակեցին նույն ժողովին մասնակից Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) ղեկավարներ Հայկ Նագգաշեանը, որը արձագանգ է գտել նաև Հայաստանյան կայքերում։ 1977թ. նոյեմբերի 27-ին Արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի հետ Ցյուրիխում կայացած գաղտնի հանդիպմանը, ՀՅԴ-ով գլխավորած, հայ ավանդականների պատվիրակությունը, թուրք ԱԳՆ-ին պարզում է, որ ԻՐԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ և ՈՉ ՄԵԿ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԱՍԱԼԱ-Ի ՀԵՏ։ 

Նագգաշեանը գրում է․ «Վերջ տալու համար Հայոց Ցեղասապանութեան մասին պնդումներուն, Չաղլայանկիլ անսահման նիւթական հատուցում կ’առաջարկէ, պահանջելով նաեւ ԱՍԱԼԱ-ի գործունէութեան դադարումը, այլապէս սպառնալով թրքական փոխադարձութեամբ, որ աւելի բուռն կրնայ ըլլալ, կ’ըսէ ան:

Հայ պատուիրակութիւնը կը պատասխանէ, թէ հայոց մարդկային ու հողային կորուստները նիւթական հատուցումով չեն լուծուիր, իսկ ԱՍԱԼԱ-ի վրայ ոչ մէկ հակակշիռ ունին կուսակցութիւնները, նկատելով որ անոր անդամները կուսակցութիւններու խաղաղ եւ դասականացած գործունէութենէն դժգոհ տարրեր են:»: (Այս հանդիպումը մանրամասնօրէն ներկայացուած է «Խճանկար» գրքէն 392-393 էջերուն վրայ): https://hetq.am/hy/article/6190

Այնպես, որ պարոնայք, «հանգիստ նստեք տեղներդ» և օտար պետություններին հաճոյանալու համար շարունակեք ձեր աթոռակռիվը, բայց մի փորձոք շահարկել հայության անսակարկելի իրավունքների հարցը։ 

Առայժմ այսքան։

Սևակ Սեվան Արշակյան


 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0