Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կապում է ԼՂ խնդրի լուծման հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կապում է ԼՂ խնդրի լուծման հետ

By
Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կապում է ԼՂ խնդրի լուծման հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը, ինչպես նաև նշվում են 2020թ.-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։

Ինչպես հայտնում է Region Monitor-ը, փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը:

Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման մեր նպատակը պահպանվում է: Այս առումով Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից  Ցյուրիխյան արձանագրությունների առկախման, 2015թ. փետրվարին խորհրդարանից հետ կանչելու և 2018թ մարտի 1-ին դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից: Ամեն դեպքում, հնարավոր զարգացումները կարող են մնայուն և շարունակական լինել, եթե Հվ. Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր արվեն: Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելն էական է»:

Փաստաղթղթում առանձին գլխով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «1915-ի դեպքերը» խորագրով հատվածում նշվել է, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի ներկայացուցիչների պալատը, Պորտուգալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի օր էր հռչակել:

Տեքստում նշվել են ցեղասպանության ժխտողականության թուրքական թեզերը՝շեշտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրավական դաշտում Թուրքիայի «ձեռքբերումները»՝ նշելով. «Մեր երկիրը վճռական է շարունակելու 1915թ դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքիորոշումը և ապագային միտված կառուցողական մոտեցումը: Այս առումով Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի եթե վերջինը Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0