Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան

Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան

By
Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոյի մասին:

«Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի

Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:

Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:

Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filibuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

 

 

ՀԳ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»,- գրել է նա:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0