Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վիտալի Բալասանյանը անլրջացել է այն աստիճան, որ դարձել է մեկնաբանելու ոչ ենթակա ծաղրածու

Վիտալի Բալասանյանը անլրջացել է այն աստիճան, որ դարձել է մեկնաբանելու ոչ ենթակա ծաղրածու

By
Վիտալի Բալասանյանը անլրջացել է այն աստիճան, որ դարձել է մեկնաբանելու ոչ ենթակա ծաղրածու

Հակաերևանյան իշխանության տրամադրություններով հայտնի Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով։ Բնականաբար՝ ինչպես և իր վերջին շրջանի մյուս բոլոր հարցազրույցներն ու հայտարարությունները, այստեղ ևս հնչում են կոշտ քննադատություն և նաև մեղադրանքներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս իրականացրած քաղաքականության դեմ։

«Համոզված եմ, որ մեր երկիրը վտանգված է: Ավելի վտանգված է, քան 1991-1994 թվականներին։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30,000-ի է հասնելու։ Կոչ եմ անում և անձամբ պատրաստ եմ լինել առաջին շարքերում և քշել բոլոր ԼԳԲՏ-ներին, քշել բոլոր հնդիկ ներկայացողներին: Հիմա իշխանություններին պետք է պարտադրել րոպե առաջ որոշում կայացնել և այդ մարդկանց ուղարկել այնտեղ, որտեղից եկել են»։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ազգի կերպարը հիմա Նիկոլ Փաշինյանն է կյանքի կոչում, և չի բացառվում ապագայում Փաշինյանին հեռացնեն. «Ինքը «պրարաբն» է, պետք է այդ թակարդը ջարդել»։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բալասանյանի հարցազրույցին՝ նշեց. «Արցախում կա մարդկանց շարք, որոնց մեկնաբանելը պարզապես անլուրջ է։ Ցավոք սրտի, շատ վաղուց որոշակի մարտական կենսագրություն ունեցած Վիտալի Բալասանյանը անլրջացել է այն աստիճան, որ դարձել է սովորական և մեկնաբանելու ոչ ենթակա ծաղրածու՝ բառի ուղիղ իմաստով։ Այդ կարգի հարցեր քննարկելը ես պարզապես ծիծաղելի եմ համարում, պետք է հումորով անցնել առաջ»։

Խոսելով Արցախում առկա նախընտրական իրավիճակի մասին՝ քաղաքագետը որոշակի մտահոգություններ հայտնեց. «Իրավիճակը պաշտոնական Երևանի մեղքով անմխիթար ու անլուրջ է, բազմաթիվ մարտահրավերներով հղի։ Երևանը համառորեն չի կամենում ձերբազատվել նախկին ձախողված վարչակարգերի տխուր արցախյան ժառանգությունից։ Փորձում է շարունակել շատ ապիկարաբար բեմադրած Արցախի անկախության թատրոնը ու այս շրջանակում կատարում նորանոր սխալներ, անթույլատրելի քայլեր, որոնք ոչ միայն ընդհանուր առմամբ չեն նպաստում հայոց պետականակերտմանը, այլև սասանում են նաև արդի երևանյան իշխանության դիրքերը, իշխանության մեջ հարատևելու հեռանկարը»։

Ըստ նրա՝ Արցախում կա մեկ քաղաքական օրակարգ՝ միացման ամբողջացումը. «Ծիծաղելի է Արցախում խոսել այլ օրակարգի մասին։ Կրթության բոլոր հարցերը լուծվում են Երևանում, սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր հարցերը վճռվում են Երևանում, արտաքին քաղաքականության ուղեգիծն ու քաղաքականությունը բացառապես վճռվում են Երևանում, ենթակառուցվածքների վերականգնման բոլոր նախագծերը վճռվում են Երևանում։ Արցախյան ընտրությունները լայն իմաստով համայնքային են, ՏԻՄ ընտրություններ են, ու արցախցիները պետք է ընտրեն տեղական նշանակության վարչարարի»։

Քանանյանի դիտարկմամբ՝ կարելի է և ցանկալի է ընտրել լավ, ազնիվ, պարկեշտ, ոչ արատավորված վարչարարի, կարելի է, ժողովրդական լեզվով ասած, ընտրել սրիկայի, որը թաթախված է նախորդ վարչակարգի բոլոր հնարավոր տնտեսական հանցագործությունների մեջ. «Բայց Երևանն այս հարցում չի կարողանում իր հստակ խոսքն ասել՝ կաշկանդված լինելով անկախության անիմաստ թատրոնով, ու արդյունքում Արցախում որևէ կերպ ներկա պահի դրությամբ չենք կարող ակնկալել ազատ ու արդար ընտրություններ։ Նախորդ վարչակազմը, որը, ճիշտ է, տրոհված է բազմաթիվ մասերի, բայց այնուամենայնիվ, ի դեմս «Ազատ հայրենիք» կուսակցության մեծ քրեական ցանցի, ունի բնակչության կարծիքի վրա ազդելու հնարավորություն։ Իսկ Երևանն այս հարցը կարգավորել չի ցանկանում»։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0