Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պայթեցրեց նախկինների հերթական քարոզչական «փուչիկը»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պայթեցրեց նախկինների հերթական քարոզչական «փուչիկը»

By
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պայթեցրեց նախկինների հերթական քարոզչական «փուչիկը»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պայթեցրեց նախկինների հերթական քարոզչական «փուչիկը»

Նոյեմբերի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 2019թ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ: Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 40 տոկոսով։

ԱՄՆ դեսպանատան այս հայտարարությունը շատերի համար անակնկալ էր և այն հուժկու հարված էր մեդիա տիրույթում վերջին մեկ տարվա ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը և մանիպուլյացիաներին: Մասնավորապես, նախկին իշխանությունների ներկայացուցիչներիը և նրանց աջակիցները, Թավշյա հեղափոխությունից հետո տարբեր պաշտոնների նկատմամբ հավակնություն արտահայտած, սակայն դրանք չստացած և խռոված որոշ «վերլուծաբաններ» ամիսներ շարունակ փորձում են առաջ տանել այն թեզը, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում ամեն ինչ արդեն կորած է: Այս պարտվողական թեզերը, սակայն իրականության հետ որևէ առնչություն չունեն և ոչ ավելին են, քան քարոզչական «փուչիկ»: Եվ ԱՄՆ դեսպանության հայտարարությունը պայթեցրեց ամիսներ շարունակ փչված այդ քարոզչական «փուչիկը»:

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը:

Նախ Հայաստանին ցուցաբերվող աջակցության բարձրացումը և ընդ որում ոչ ավել ոչ պակաս 40%-ով, վկայում է ամերիկյան վարչակազմի կողմից Հայաստանի նկատմամաբ ցուցաբերվող հետաքրքրության աճի մասին: Հատկանշական է, որ այս հայտարարությունը արվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ֆոնին. գործընթաց, որը վերջին 20 տարվա ընթացքում արգելակվել է Սպիտակ տան կողմից, սակայն այս անգամ որևէ խոչընդոտ չստեղծվեց: Հազիվ թե այս ամենը կարելի է համարել պատահական զուգադիպություն: Իրականում, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ժողովրդավարացումը, մեծացրել են Հայաստանի քաղաքական կարևորությունը տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա անգամ բավական շահադիտական մոտեցումներով առաջնորդվող Թրամփի վարչակազմի համար: Բնականաբար այդ ընկալման ձևավորման հարցում իր ներդրում է ունեցել թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ԱՄՆ կողմից 2019թ. Հայաստանին տրամադրվող օժանդակության մեծացումը Վաշինգտոնի կողմից հստակ ուղերձ է, որով Վաշինգոնն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին՝ ամրագրելով, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ: ԱՄՆ կառավարությունն իր ներդրումն ունի Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանման բազմաթիվ ուղղություններում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցության մեծացումը մի կողմից կարևոր խթան է լայնածավալ բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործընթացին, մյուս կողմից՝ հստակ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հստակ ցուցիչ:

Հեղինակ՝ Ալեքսանդր Սարգսյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0