Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վտանգավոր զարգացումներ Հայաստանի համար. ինչ ծրագրեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում

Վտանգավոր զարգացումներ Հայաստանի համար. ինչ ծրագրեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում

By
Վտանգավոր զարգացումներ Հայաստանի համար. ինչ ծրագրեր ունեն Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում

Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող, ընդհանուր առմամբ, շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ՝ հաղորդում է բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննություններով զբաղվող «Բելինգքեթ» կայքը: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է վրացագետ Ջոնի Մելիքյանի և թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ: https://youtu.be/O2BGXT0kJ14

««Բելինգքեթից» առաջ եղել են հրապարակումներ այս մասին, նոր բան չէ, վերջին տարիներին՝ 2010թ. այս կողմ, ադրբեջանցիները ծավալել են այսպիսի գործողություններ, որոշ հատվածներում հենց չեզոք գոտու հաշվին են առաջ եկել: Կոնկրետ «Բելինգքեթի» նշած հատվածը Մառնեուլիի շրջանն է և հետևի տարածությունը, որը պիտի լիներ վրացական հսկողության տակ, ոչ մի վրացական կետ չկաերբ մեր զինված ուժերը բարելավել էին մեր դիրքերը, ադրբեջանական կողմը որոշել էր, որ պետք է բարելավի իր դիրքերը Վրաստանի տարածքի հաշվին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով վրացական կողմի արձագանքին՝ Մելիքյանը փաստեց, որ պաշտոնական Թբիլիսին չի արձագանքել տեղի ունեցածին: «Իմ կարծիքով՝ կակտիվանան ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ազգայնական որոշ խմբեր, բայց հարցն այն է, որ մամուլը նախընտրում է չանդրադառնալ նմանատիպ թեմաներին, իշխանությունները ևս խուսափում են մեկնաբանություններից, քանի որ առաջինը կա ռազմավարական հարաբերությունների մակարդակը վրաց-ադրբեջանական կոնտեքստում»:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հանդիպմանը, փաստեց, որ Վրաստանը չափազանց կարևոր երկիր է Անկարայի համար՝ թե՛ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, թե՛ ընդհանրապես պանթյուրքական աշխարհի հետ հարաբերությունների առումով: «Չեմ բացառում, որ Էրդողանը բարձրացրած լինի թուրք մսխեթցիներին Ջավախքում վերաբնակեցնելու հարցը, թուրքական իշխանություններն ամեն առիթով փորձում են բարձրացնել այս հարցըշատ վտանգավոր զարգացումներ են մեզ համար, պետք է հետևենք, թուրքերը լրջորեն աշխատում են այս ուղղությամբ»:

 

Հեղինակ՝ Հասմիկ Մարտիրոսյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0