Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը

Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը

By
Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը

Օրերս CivilNet-ը լրագրողական հետաքննության արդյունքում աղմկահարույց մանրամասներ էր պարզել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է հետաքննության հեղինակ՝ լրագրող Մկրտիչ Կարապետյանին և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին:

Հետաքննող լրագրողի խոսքով՝ ընկերությւոններից մեկի 6 տոկոսի սեփականատեր է դարձել «Ջազվե»-ի աշխատակից. «Եթե Հայաստանում կան մարդիկ, որ հավատում են, որ «Ջազվե»-ի աշխատակիցը կարող է Հայաստանի թիվ մեկ ընկերության սեփականատեր դառնալ՝ բան չկա ասելու»:

Նա հավելեց նաև, որ բաժնետերերից մեկն աշխատում է «Երևան մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն, և մյուսը Գյումրիում գրանցված Սուրեն Ածիկյանն է. «Նրանք, ըստ հայտնի փաստերի, համարվում են Միքայել Մինասյանի շրջապատի անդամներ: 2018-ին նրանց բաժնեմասն անցել է կիպրական մի ընկերության, որի սեփականատերը մի շվեյցարացի է: Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ մարդը ֆիկտիվ անձ է, ով զբաղված է իրավաբանական ընկերություններ իր վրա գրանցելով, դրանցում տնօրեն կամ բաժնետեր հանդես գալով, այսինքն՝ իրական սեփականատերը չէ»:

Միքայել Նահապետյանը կարծում է, որ այն, ինչ կատարել են լրագրողները, կարճ ժամանակում պետք է դառնա պետական պարտավորություն. «Այս կծիկի մինչև վերջ բացվելը շատ կարևոր կլինի՝ հասկանալու համար, թե որոնք են եղել կայացված որոշումների հավանական շարժառիթները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://youtu.be/LjzebVOL_5I

 

Հեղինակ՝ Գոհար Հայրապետյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0