Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իսկ Հանրային խորհուրդը չեզոք չէ

Իսկ Հանրային խորհուրդը չեզոք չէ

By
Իսկ Հանրային խորհուրդը չեզոք չէ

Հանրային խորհրդի մասին օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի  անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն: Նույն օրենքում նշվում է, որ ՀԽ խնդիրներն են տարբեր հարցերի շուրջ ներկայացնել հասարակության տարբեր շերտերի շահերը, բացահայտել հասարակական կարծիքը։ Սակայն ֆեյսբուքյան տարբեր գրառումներից պարզ է դառնում, որ Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանին շատ շատերը չեն ընդունում որպես հանրային շահերի ներկայացուցիչ, գրում են, որ քննարկումներ անելու, հանրության կարծիքը լսելու փոխարեն «հերթական ռազբիրատն է անում», ու տհաճություն են զգում, երբ սկսում է աջ ու ձախ հայհոյախառն գնահատականներ տալ ու սպառնալ։

Panorama.am-ը դիմեց Հանրային խորհուրդ պարզելու՝ արդյոք ՀԽ անդամ Ս. Սաֆարյանի գործունեության հետ կապված հարց քննարկվել է։ ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, որ որևէ մեկի կողմից նման հարց չի բարձրացվել, որպեսզի քննարկվի։

Իսկ ինչ վերաբերում է ՀԽ անդամի լիազորությունները դադարեցնելուն, նա նշեց, որ երբևէ նման պրակտիկա չեն ունեցել։

ՀԽ մասին օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է վարչապետի առաջարկությամբ` կառավարության որոշմամբ, քանի որ վարչապետն է նշանակում առաջին 15 անդամին։ Ա. Գասպարյանն ասաց, որ Ս. Սաֆարյանին հենց վարչապետն է նշանակել։

Օրենքում խորհրդի անդամների գործունեության դադարեցման այլ կետեր նույնպես կան։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0