Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան

Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան

By
Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան

Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Մասնավորապես, Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։

Իրավիճակն ավելի է բարդանում սթ ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է հակահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր։

Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ շրջանները համեմատաբար խիտ են բնակեցված, և դրանց ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները հղի են մարդասիրական աղետի սպառնալիքով, ինչից այս փուլում Թուրքիան ամեն կերպ կխուսափի, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում, առայժմ գոնե, դիվանագիտական հարթությունում՝ Աստանայի ձևաչափում Թուրքիայի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությամբ անհրաժեշտ է փորձել երաշխիքներ ձեռք բերել շրջանի հայ համայնքի անվտանգության հարցում։

Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ»,-գրել է Արմեն Պետրոսյանը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0