Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կաշառք, փողերի լվացում, հովանավորչություն. «Քոչարյանի և նրա խունտայի դեմ նոր քրեական գործ պետք է հարուցվի»

Կաշառք, փողերի լվացում, հովանավորչություն. «Քոչարյանի և նրա խունտայի դեմ նոր քրեական գործ պետք է հարուցվի»

By
Կաշառք, փողերի լվացում, հովանավորչություն. «Քոչարյանի և նրա խունտայի դեմ նոր քրեական գործ պետք է հարուցվի»

Երեկ Ազգային ժողովում, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով:

Հիշեցնենք, որ 2000 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով՝ Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքում բնակարաններ ունեցող սեփականատերերը վտարվեցին իրենց բնակարաններից՝ չնչին փոխհատուցումներով։ Նրանցից շատերն առ այսօր որևէ փոխհատուցում չստանալով՝ ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց գումարները, բնակարանները։

Խորհրդարանական լսումների նախաձեռնությունը պատկանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, որը, նախօրեին տեղեկացնելով լսումների մասին, գրել էր. «Հանցագործություններից ամենասարսափելին այն հանցագործություններն են, որոնք իրականացվում են պետության ձեռքով, «պետական շահի» հիմնավորմամբ՝ թիրախավորելով քաղաքացուն և քաղաքացու սահմանադրական իրավունքները, երբ քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվում են քաղաքացու իրավունքները համակարգայնորեն, նպատակաուղղված տրորելու գործին։ Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք մեր Սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության ու մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»։

Գայանե Աբրահամյանը նաև տեղեկացրել էր, որ պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, և այժմ իրենք քայլ առ քայլ սկսում են դրա իրականացումը։ Իսկ առաջին քայլը խորհրդարանական լսումների նախաձեռնումն էր, որի նպատակն էր վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։

ԱԺ լսումների ժամանակ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի առանձնակի դերակատարությունը այս հանցագործության մեջ։ Ըստ նրա, սակայն, Քոչարյանը մենակ չէր կարող այդ ամենը անել և նրան պետք էին համախոհներ։ «Եվ ստեղծվեց մի խունտա, որը ղեկավարում էր այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը: Այս բոլոր գործընթացների մեջ իր դերակատարությունն է ունեցել ՀՀ դատական համակարգը, ինչպես նաև հարկադիր կատարողների ինստիտուտը»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ նոր իշխանություններից պահանջելով քրգործ հարուցել մի անձնավորության դեմ, որին այսօր էլի դատում են շատ ավելի լուրջ մի հանցանքի համար: Ըստ էության՝ ակնարկելով հենց Ռոբերտ Քոչարյանին։ Բացի դրանից՝ Բաղդասարյանը պահանջեց քրգործ հարուցել նաև Դավիթ Հարությունյանի և Երվանդ Զախարյանի դեմ: Նա վստահեցրեց, որ փաստերով կարող է ապացուցել նրանց արած հանցագործությունները, որի հետևանքով Հայաստանի բյուջեին հասցվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս:

Նույն կաշառքի, փողերի լվացման, չարաշահումների մեխանիզմները գործել են

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0