Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Նրանք այլևս մերժված են. զարմանում եմ, որ Քոչարյանին առանց ամաչելու քաղբանտարկյալ են ասում

Նրանք այլևս մերժված են. զարմանում եմ, որ Քոչարյանին առանց ամաչելու քաղբանտարկյալ են ասում

By
Նրանք այլևս մերժված են. զարմանում եմ, որ Քոչարյանին առանց ամաչելու քաղբանտարկյալ են ասում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը, հրապարակել է մի հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ։ Նրանք նախկին նախագահի այլևս անթաքույց աջակիցներն են՝ Գառնիկ Իսագուլյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Շահնազարյանը, Զորի Բալայանը, Արցախից՝ Վիտալի Բալասանյանը ու Ժաննա Գալստյանը, ինչպես նաև Աղվան Վարդանյանը։

Հայտարարության այս տեքստն ըստ էության բովանդակային հարթության վրա նորություններ չի պարունակում, այն վերաբերում է դատարանների վրա բանեցվող ճնշումներին, Քոչարյանի հանդեպ իբրև թե գործադրվող քաղաքական հետապնդումներին։ Քոչարյանին սատարող գործիչները նրան համարում են «քաղբանտարկյալ» ու արձանագրում են. «Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ, կարիք ունի արդարության և ներքին համերաշխության»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վերը նշված գործիչներն իրենց գործունեությունն արդեն իսկ ծավալել են Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք և այլևս չեն կարող «ծավալվել». «Ծավալել բառն այլևս նրանց ազգանուններին կից չի կարելի ասել։ Նրանք ընդամենը կարող են երազել, նոստալգիկ հայտարարություններ անել, ինչն արգելել չի կարելի։ Պետք է նմանատիպ հայտարարություններ անեն ու մխիթարվեն, որ դեռևս մասնակցում են, դեռևս կան, նրանց ինչ-որ մեկը հաշվի է առնում, նրանց ձայնը լսվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ Հայաստանում անցած տարվա դեկտեմբերից հետո պարզ դարձավ, որ նրանց ՀՀ քաղաքացին մերժել է. «Նրանք մերժված սիրուհի են, մերժված, խանդոտ սիրուհի։ Նրանց ժամանակն անցել է, ժամկետանց հայտարարություններ են անում։ Այո՛, քաղաքական հանցանք է կատարել, նրա կատարած հանցագործությունը քաղաքական է։ Ասում են՝ մինչև դատարանը վճիռ չկայացնի, մի ասեք հանցագործ, բայց ես նրան որպես քաղաքացի մեղադրում եմ, նա քաղաքական հանցանք է գործել»։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նշած «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափին, մեր զրուցակիցն ասաց. «Ոչինչ էլ չի լինի, նա ընդհանրապես կտրված է կյանքից։ Եթե որևէ լուրջ մարդ կարող է Հայաստանում իշխանություն ունենալ, այդքան բան անել ու չմտածել պատասխանատվության ու հաշվետվության մասին՝ ի՞նչ կոնսենսուս։ Նույնիսկ հետմահու պատասխանատվություն կա՝ մարդկանց հիշատակը չեն հարգում։ Հիմա նրան հարկավոր է թողնել դատավորի, դատախազի ու փաստաբանների տիրույթում, թող այնտեղ զրուցեն, բողոքեն, հայտարարություններ անեն։ Հայաստանում պետք է այլ՝ կառուցման ու վերակառուցման օրակարգ լինի»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զարմանալի է համարում վերը նշված ցուցակում Դավիթ Շահնազարյանի հայտնվելը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է. «Նա ժամանակին ստորագրություն էր հավաքում Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարանում քննելու համար։ Ապշելու չափ զարմանում եմ, թե նա ինչպես է այդ նույն ցուցակում հայտնվել։ Չնայած առաջին քայլն արդեն արել էր ու հայտնվել ՀՀԿ ցուցակում»։

Մակեյանն ընդգծեց. «Ամեն ինչ իր գինն ունի։ Բացի Դավիթ Շահնազարյանից՝ մյուսներն այդ գծի կողմնակիցն են եղել

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0