Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանին փորձում են ներքաշել վտանգավոր իրավիճակի մեջ՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ

Հայաստանին փորձում են ներքաշել վտանգավոր իրավիճակի մեջ՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ

By
Հայաստանին փորձում են ներքաշել վտանգավոր իրավիճակի մեջ՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ

Ի՞նչ տվեց Սահմանադրական դատարանի շուրջ տևական վեճը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը, այս հարցին ի պատասխան, նշեց. «Նախ պարզվեց, որ դա սնամեջ կառույց է, որը ծառայել է գողապետությանը: Եվ շատ լավ է, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն այդ կառուցի վերաբերյալ պարզություն մտցնելու համար հայտ ներկայացրեց դատախազություն: ՍԴ նախագահը և անդամները ծառայել են, եղել են կատարող: Նրանք պետք է պատժվեն: Ռեժիմը կերակրել է հլու-հնազանդ ծառայողներին, և նրանք օրենքի մեջ են դրել ամեն մի անօրինականություն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ է ուղարկվել ԱԺ դիմումը Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ իրականում Սահմանադրական դատարանը զրկված է լեգիտիմությունից. «Պետք է ՍԴ-ն կարգի բերել: Եթե իրենք հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն ունենային, հեղափոխությունից հետո պետք է ասեին՝ ««Մավրը» գործն արել է, բայց նա գնաց, բայց այդ տարբերակը չեղավ Հայաստանում. Սահմանադրական դատարանը դիմադրում է: Փորձում են Հայաստանին ամենավատ ու վտանգավոր իրավիճակների մեջ ներքաշել՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ: Հավանաբար ինչ-որ տեղից ինչ-որ բանի են սպասում, բայց միջամտություն չի լինելու»:

Քաղաքագետի խոսքով՝ ճիշտ կլինի, որ ՍԴ անդամները «հանձնվեն»՝ ապացուցեն իրենց արդարությունն ու հանգիստ հեռանան:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

https://youtu.be/HHCC0lpxer4

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0