Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործերի հարուցման հեղեղին

Պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործերի հարուցման հեղեղին

By
Պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործերի հարուցման հեղեղին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն է տարածվել, որը ստորագրել է 36 մարդ։ Այդ հայտարարությունում խոսվում է հակասահմանադրական գործողությունների, դատարանների վրա ճնշումների մասին։ Ընդհանրապես այս հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ յուրատեսակ լյուստրացիա էր։

-Այդ հայտարարությունը յուրահատուկ լյուստրացիա էր՝ բոլոր այն շրջանակների ներկայացուցիչների, որոնք այլևս ամրագրված են որպես համակարգային կոռուպցիոն, ավտորիտար կառավարման իշխանության պաշտպանողներ։ Նրանց զգալի մասը ժամանակին ունեցել է ուղղակի հովանավորություն հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից և պալատի պատվավոր անդամներ են եղել։ Իսկ շատ փոքր մասն էլ նոր են միացել այդ խմբակին։

-Նրանք նաև իրական օրակարգի շուրջ համախմբման կոչեր են անում, անվտանգության մասին են խոսում՝ նշելով, որ եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու: Ինչո՞ւ են նրանք Քոչարյանի գործը կապում անվտանգության խնդրի հետ։

-Դա նրանց մտածողության մակարդակի մասին է խոսում, որ թեկուզ լինի երկրի առաջին դեմքի պաշտոնը զբաղեցրած անձը, նրա ապօրինությունների, հանցագործությունների փաստով հարուցված քրեական գործը համարեն անվտանգության խնդիր։ Դա նշանակում է, որ նրանք ուղղակիորեն ընդունում են, որ այդ անվտանգության իրենց պատկերացումները հիմնված են անպատժելիության վրա և որևէ աղերս ու ընդհանրություն չունեն իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական պետության սկզբունքների ու արժեքների հետ։ Իրենք րևէ ընդհանրություն չունեն այդ ամենի հետ։ Դա նաև ինքնախոստովանություն է արդեն իրենց որդեգրած արժեքների մասին, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որը բացարձակապես որևէ հիմք չուներ և իրականության հետ առնչություն չունեցող փաստաթղթի հիման վրա է առաջադրվել նախագահի թեկնածու։ Մի անձ է, որ «գույք պարտքի դիմաց» երկրի ամբողջ հարստությունը մսխեց, հանձնեց ՌԴ-ին, մարդ, որը ընտրությունների ժամանակ զանգվածաբար բռնություններ կիրառեց, ունեզրկեց քաղաքացիներին, քաղաքական հետապնդումներ իրականացրեց։ Ես նշում եմ այնպիսի գործողություններ, որոնք պետության անվտանգությունն են խաթարել։ Շատ հետաքրքիր է, թե ինչ արժե այդ կոչը։

-Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործը։

-Գիտեք, ՄԻԵԴ-ը գնահատում է ոչ միայն մարդու նյութական իրավունքները, այլև ընթացակարգային իրավունքները։ Եվ եթե նույնիսկ ընթացակարգային ինչ-ինչ իրավունքների մասով ՄԻԵԴ-ը որակի, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, ապա նյութական իրավունքների հիմքով որևէ խախտում չի կարող արձանագրել։ Ի վերջո, Ալ Կապոնեի նկատմամբ, որը թիվ մեկ մաֆիոզն էր ԱՄՆ-ում 1930-ականներին, թեկուզ մեկ դրվագով, այն է՝ հարկերը չարամտորեն չվճարելու հիմքով, կարողացան ապացույցներ ձեռք բերել, բայց դա դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվեց։ Այն ծանր հանցագործությունները, որոնց մեջ նա մեղադրվում էր, տարբեր հանգամանքներից ելնելով, ապացույցների բացակայությունից, հնարավոր վկաների ճնշվածությունից, մնացին չբացահայտված, սակայն հանրության վերաբերմունքը դրանից չփոխվեց։ Այսինքն այստեղ միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի պատասխանատվություն ունի այդ ժամանակ երկրում իրականացված, պետական մակարդակով կայացված որոշումների, գործողությունների համար, որոնց հետևանքով մարդիկ տուժել են, ազատազրկվել են իրենց կարծիքի համար։ Դա այն մարդն է, որն իրեն հռչակում էր միակ տղամարդ։ Նա բացարձակ իշխանության կրողի դիրքերից էր հանդես գալիս։

Այնպես որ, պետք է սպասենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տարբեր հիմքերով քրեական գործերի հարուցման հեղեղին, որին դիմագրավել նման թշվառ հայտարարություններով որևէ կերպ չեն կարող կամ կասեցնել չեն կարող։ Այնպես որ, Եվրոպական դատարանի քննությունը ես միայն ողջունում եմ, այո, թող հստակություն մտցվի, և մենք կունենանք որակյալ իրավական գնահատական։ Այն, որ մեր իրավապահ մարմինները, դատական համակարգը լուրջ, արմատական փոփոխությունների կարիք ունեն, դա միանշանակ է։ Իմ նշած լուրջ խնդիրների մեջ ևս անմիջական պատասխանատվություն ունի հենց Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես որ, ես որևէ մտահոգություն չունեմ այս առումով։

-Ինչո՞ւ եք վստահ, որ Քոչարյանի հետ կապված քրեական գործերի հեղեղ կլինի։

-Որովհետև մարդիկ աստիճանաբար կսկսեն վկայություններ տալ, ինչպես օրինակ Պողոս Պողոսյանի դեպքի վերաբերյալ, երբ գործը վերաբացվեց, նոր քննություն է իրականացվում։ Այնպես որ, վկայություններ տվողների թիվն ավելի է մեծանալու, և իրենք չեն կարողանալու այդ ամենի դեմն առնել, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն իր անսահման կարողությամբ։ Ճշմարտությունը չես կարող թաքցնել, ճշմարտությանը չես կարող հաղթել։ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների հետ կապված բոլոր գործերը

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0