Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արաբագետ. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում

Արաբագետ. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում

By
Արաբագետ. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում Թուրքիան հերթական ինքնուրույն ռազմագործողությունը կնախաձեռնի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետից արևելք գտնվող քրդաբնակ շրջաններում:

«Կարելի է փաստել, որ Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում: Անգամ ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման նպատակով ձևավորված թուրք-ամերիկյան Համատեղ գործողությունների կենտրոնը չտվեց անհրաժեշտ արդյունք. առավելագույնը, ինչ շահեց ԱՄՆ-ն, մի քանի ամիս ժամանակն էր:

Ինչ վերաբերում է թուրքական կողմի հնարավոր ռազմագործողությանը, ապա վստահաբար կարելի է կանխատեսել՝ այն բավական խնդրահարույց է լինելու և՛ բուն գործողության մասով, և՛ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների. չկա որևէ միջազգային խաղացող՝ անգամ դաշնակիցների, գործընկերների շրջանում, որը կիսում է Թուրքիայի մոտեցումը տվյալ խնդրի առնչությամբ:

Քրդերը ևս վճռական են տրամդրված Թուրքիայի դեմ: Ի տարբերություն, ասենք, նույն Մանբիջի, Աֆրինի, Սիրիայի այս հատվածում քրդերի պատասխանը և՛ ռազմական, և՛ իրավաքաղաքական հարթություններում որակապես տարբերվելու է նախորդներից»,-գրել է արաբագետը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրված ռազմական գործողություններին, նշել է, որ այդ շրջանը «ահաբեկիչներից մաքրելու» հարցում տրամադրված են վճռական և նպատակ ունեն այդպիսով ապահովել Թուրքիայի անվտանգությունը:

«Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը: Սրանից հետո նույնպես շարունակելու ենք աջակցել: Մենք կնպաստենք, որպեսզի Սիրիայում վերականգնվի անդորրը, խաղաղությունը և կայունությունը»,-ասել է նա:

Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը, ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների, նշել է, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը:

«Մենք թուրքական կողմին հայտնել ենք, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը սահմանամերձ շրջաններում զինված ուժեր տեղակայելն է։  Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով՝ չեն կարողանալու ապահովել Թուրքիայի անվտանգությունը»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան։

«Էրմենիհաբեր»-ը գրել է, որ թուրքական զինուժի կողմից Եփրատի արևելքում իրականացվելիք ռազմական գործողությունններին մասնակցելու է «Սիրիայի ազատ բանակի» խմբավորման 14.000 զինյալ:

 

Նրանք աջակցելու են թուրքական զինուժին: Կռվելու են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Ռաքքայի, Հասաքայի և Մանբիչի դիրքերում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0