Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Եվս մեկ ապացույց, որ Թուրքան գնում է Պանթուրքիզմի կառուցման ճանապարհով». Կ. Հովհաննիսյան

«Եվս մեկ ապացույց, որ Թուրքան գնում է Պանթուրքիզմի կառուցման ճանապարհով». Կ. Հովհաննիսյան

By
«Եվս մեկ ապացույց, որ Թուրքան գնում է Պանթուրքիզմի կառուցման ճանապարհով». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան Սիրիայի հյուսիում, թուրքական դպրոցներ բացելուց հետո, անցել է թուրքական համլսարաններ բացելու գործին: Այսպիսով, Թուրքիայի Գազիանթեփի համալսարանն իր մասնաճյուղերն է բացում Ալ-Բաբում, Ազազում և Աֆրինում: Ալ-Բաբում նախատեսել են բացել վարչական կառավարման ֆակուլտետ, Ազազում՝ Իսլամական գիտություների ֆակուլտետ, Աֆրինում ՝ մանկավարժական ֆակուլտետ: 2018թ.-ին Թուրքիան Ջարաբուլուսում բացել է արհեստագործական ուսումնարան:

 

Մեր փորձագիտական դաշտում ինձ «մեղադրում են», որ ես առաջ եմ տանում Թուրքիայի կողմից պանթուրքիզմ կառուցել մասին տեսլականը: Կարծում եմ, որ գործընկերներս այլևս այդ «մեղադրանքը» չեն հնչեցնի: Եվս մեկ ապացույց, որ Թուրքան գնում է Պանթուրքիզմի կառուցման ճանապարհով: Արդյո՞ք դա կհաջողվի, դա արդեն հարցի մյուս կողմն է»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0