Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սարգսյան. «Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել»

Սարգսյան. «Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել»

By
Սարգսյան. «Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններին ու մասնավորապես նշել, որ այս պահի դրությամբ Հայաստանը չունի ԱՄՆ-ի հետ այնպիսի օրակարգային հարց կամ այնպիսի խնդիրներ, որոնք կարող են արժանանալ բարձր մակարդակի քննարկումների:

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև հանդիպումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկան կարևոր հարցեր:

«Արտգործնախարարը ճիշտ է գնահատում իրավիճակը՝ ասելով, որ եթե լինեն հատուկ կարևորության հարցեր, որոնք պետք է շտապ քննարկենք ամերիկացի գործընկերների հետ, ապա այդ դեպքում, բնականաբար, հանդիպումներ և դրանց ընթացքում քննարկումներ կլինեն»,- նշում է Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այդուհանդերձ մեր երկու երկրների օրակարգում կան այլ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հարցեր, սակայն դրանք չունեն այնպիսի նշանակություն, որ պետք է լուծվեն երկրների ղեկավարների մակարդակով կազմակերպված հանդիպումների ժամանակ: Դրանք քննարկվող ընթացիկ հարցեր են, որոնց շուրջ բանակցում են ավելի ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյաները:

«Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մեջ որևէ փոփոխություն չկա, և երբեք այսպիսի վեկտորային մոտեցում չի եղել: Հայաստանը ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններ է ունեցել սկսած 1997 թվականից, երբ կնքվեց մեծ համաձայնագիր, որի մեջ ներառված են մի շարք ուղղություններ: Սա արդեն ինստիտուցիոնալ մոտեցում է: ՌԴ-ն դարձել է մեր ռազմավարական դաշնակիցը՝ իր հետ բերելով քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության վերաբերյալ հետևանքները»,- նշում է Սարգսյանը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանը դրան զուգահեռ խորացրել է հարաբերությունները Եվրամիության հետ՝ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ինչը հարաբերությունների ամենաբարձր կետն է, բայցևայնպես Հայաստանի օրակարգում այժմ չկա ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, ինչը չկա նաև նրանց օրակարգում։

«Մեր արտաքին քաղաքականությունն այնպիսին է, ինչպիսին եղել է վերջին 25 տարիների ընթացքում, երբ Հայաստանն արտաքին քաղաքականությունը կառուցել է հաշվի առնելով այն իրողություններն ու մարտահրավերները, որոնք առկա են, և Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մեծապես մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել ու հիմա էլ նույն իրավիճակն է»,- ասում է նա:

Սարգսյանը կարծում է, որ առաջին երեք նախագահների ու վարչապետի օրոք արտաքին քաղաքականության մեջ շեշտակի շրջադարձեր չեն եղել ու չեն կարող լինել:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0