Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից». Կարինե Հարությունյան

«Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից». Կարինե Հարությունյան

By
«Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդի, տո հենց թշնամու ձեռքում հայտնվել է մեր զինվորը: Մեր տղան, մեր երեխան: Փոխանակ սրա մասին մտածելու, տղային ինչ-որ չակերտավոր հայրենասերներ դավաճան են անվանում: Դուք լրի՞վ եք ցնդել:

Տղայի մարմնի վրա հալածանքի հետքեր կան, հետո ի՞նչ: Չէ՞ր կարող նույն ադրբեջանցին նկարելուց առաջ տղային կտտանքների ենթարկել, հետո հրապարակել՝ հայոց բանակը, Հայաստանի իշխանությանը իր ստոր միջոցներով վարկաբեկելու համար: Կարող էր, չէ՞: Առաջին անգա՞մ է: Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից: Միայն նրանով, որ ձեր անձնագրում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ:

Խոր շունչ քաշեք, կանգ առեք, վերլուծեք, թե ինչ եք անում: Անկախ նրանից, թե ինչ է պատահել ու որն է տղայի՝ այն կողմում հայտնվելու պատճառը:

Լա՛վ, իշխանությանը չեք սիրում, լա՛վ , ձեզնից հայրենասերը մեկ էլ դուք եք, իսկ տղայի հարազատների մասին մտածե՞լ եք: Թե՞ դա ձեր հոգը չէ: Ձերը ձեր չարագուշակ գրառումների լայքերն են, մեկ էլ գուցե նախկինների ռևանշիստական սին նկրտումների ջրաղացին ջուր լցնելը: Մարդու ճակատագիրը ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոնց»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0