Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պատրուշևի ձեռքը պետք է բռնել ու տանել Նախիջևանի սահման, ցույց տալ՝ ինչ է կատարվում

Պատրուշևի ձեռքը պետք է բռնել ու տանել Նախիջևանի սահման, ցույց տալ՝ ինչ է կատարվում

By
Պատրուշևի ձեռքը պետք է բռնել ու տանել Նախիջևանի սահման, ցույց տալ՝ ինչ է կատարվում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ լինելու է խորհրդակցություն։

Ի՞նչ ոչ ֆորմալ հարցեր կան, որոնք կարող են լինել Պատրուշևի այցի օրակարգում «Առաջին լրատվական»-ի հարցին Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանեց «Կարծում եմ՝ հարցերի լայն սպեկտոր կա։ Հետաքրքիր է նշել, որ եկել է մի անձնավորություն, որը Կրեմլի երեք գլխավոր անձանցից մեկն է՝ Պուտին, Լավրով և Պատրուշև։ Նա քաղաքական շատ վեկտորներ, խնդիրներ լուծող անձնավորություն է։ Եթե հիշում եք՝ վերջին անգամ նա խորհրդակցություն է անցկացրել Բոլթոնի և Իսրայելի իր գործընկերոջ հետ, որոնք մեծ հույսեր ունեին, որ Սիրիայի հարցում կկարողանան ճնշում գործադրել Պատրուշևի վրա և գնալ որոշակի զիջումների, մասնավորապես՝ կապված Իրանի ներկայության հետ։ Սակայն, ըստ ինֆորմացիայի, նրանց մոտ ոչինչ չստացվեց, որովհետև Պատրուշևը շատ կոշտ դիրքորոշում ուներ»։

«Պատրուշևը շատ լավ գիտի և՛ քաղաքական, և՛ ռազմական խոհանոցը։ Ես կարծում եմ, որ նրա գալը Հայաստան շատ կարևոր է և ոչ պատահական։ Արցախում արված հայտարարությանը միայն երկու պետություն արձագանքեց։ Մեկը, բնականաբար, Ադրբեջանն էր, մյուսը՝ Ռուսաստանը։ Հիմա բոլորը, անգամ շատ լուրջ քաղաքագետներ, ասում են, որ նա եկել է, որպեսզի երկու հարց որոշի և կետերը դնի իրերի վրա։ Առաջինը՝ միացում հարցը, և երկրորդը՝ հեղափոխություն Արցախում, բայց ոչ հայաստանյան հեղափոխության տրամաբանությամբ։ Երկու հարցադրումներն էլ ես անիմաստ եմ համարում»,- հավելեց Արման Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/NYmBhUQkPoM

 

 

Հեղինակ՝ Ժիրայր Ոսկանյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0