Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ՝ ամոթից լռեր». Արման Գալոյան

«Քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ՝ ամոթից լռեր». Արման Գալոյան

By
«Քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ՝ ամոթից լռեր». Արման Գալոյան

Լրագրող Արման Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար միանշանակ է այս օրերին BBC հրապարակման վերաբերյալ քոչարյանական խմբակի բարձրացրած հիստերիկ վայնասունի պատճառը: Նաև միանշանակ է, որ նրանց ներկայացրած «մտահոգությունները», հեռուն գնացող, ընդհուպ մինչև այդ հրապարակմամբ աշխարհաքաղաքական շահերի բախման մասին «վերլուծությունները» որևէ հեռավոր աղերս անգամ չունեն իրականության հետ:

 

Քոչարյանական խմբակի մտահոգության, այդ հիստերիկ վայնասունի միակ պատճառը հետևյալն է.

BBC-ի այս հրապարակմամբ միջազգային հանրության աչքի առաջ պատռվեց մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դեմքը, բացահայտվեց նրա մարդկային կերպարը, թե ինչի հրեշավոր արարքների է ընդունակ իշխանության հասնելու և այդ իշխանությունը պահպանելու համար (հիշում եք՝ 2008թ. նա փորձեց իշխանությունն իրավահաջորդին փոխանցել` վարաչապետ դառնալու, իսկ կարճ ժամանակ անց կրկին իշխանության գլուխ վերադառնալու ծրագրով):

Ըստ այդմ, խնդիրը միայն սահմանադրական կարգի տապալումը չէ:

Ռոբերտ Քոչարյանի՝ 2008թ. փերտվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի համաձայն ոչ միայն ՀՀ ԶՈւ-ն է ներգրավել ներքաղաքական պրոցեսներում /խախտելով ՀՀ սահմանադրությունը/, այլև Ղարաբաղից՝ հենց սահմանից, զորք ու հատուկ նշանակության ջոկատ է բերվել Երևան:

Ու այստեղ հրեշավորն այն է, որ այդ զորքը Երեւան է բերվել ՀՀ-ի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանվածությունը թուլացնելու գնով: Այսինքն տևական ժամանակ երկրի անվտանգությունը, սահմանների անառիկությունը, պաշտպանվածությունը էապես թուլացած էր, և սա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իշխանատենչության պատճառով:

Ապացույցը՝ 2008թ. մարտի 3-ին դիվերսիոն հարձակումն էր, որի հետևանքով հայկական կողմը դիրքեր էր կորցրել, բայց փառք Աստծո, որոշ ժամանակ անց նորից դրանք ետ բերել: Ու փառք Աստծո, էլի մեր տղերքի ոգու և ուժի շնորհիվ հնարավոր եղավ պահել սահմանը:

Այս բոլոր փաստերը շարադրված են մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան զինվորականների, գեներալների ցուցմունքներում:

Այնպես որ քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ, եթե ամոթից լռեր, կամ էլ՝ զբաղվեր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ միակ քաղբանտարկյալ ճանաչված անձնավորության համար Բաքվում քաղաքական ապաստան հայթայթելու հարցերով»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0