Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՀՀ նախկին իշխանությունների մասնաճյուղը չի կարող մնալ Ստեփանակերտում. Արա Պապյան

ՀՀ նախկին իշխանությունների մասնաճյուղը չի կարող մնալ Ստեփանակերտում. Արա Պապյան

By
ՀՀ նախկին իշխանությունների մասնաճյուղը չի կարող մնալ Ստեփանակերտում. Արա Պապյան

«Ինձ համար ամենակարևորը վարչապետի կողմից 88թ. շարժման հիմնական՝ «Միացում» կարգախոսի հիշատակումն էր, որը, կարծում եմ, պատգամ էր Արցախի ղեկավարությանը՝ հիշեցնելու համար, որ այդպես է սկսվել ամբողջը, ինչպես նաև հասկանալու համար Արցախի բնակիչների վերաբերմունքը, որովհետև հակասական լուրեր կան: Իմ տպավորությամբ՝ ժողովուրդը միասնության կողմնակից է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելութին:

«Իհարկե, Արցախը Հայաստանն է, և վերջ: Այդ միասնությունն արդեն աշխարհն է ճանաչել,- ընդգծեց Արա Պապյանը,- օրինակ՝ երբ Բակո Սահակյանը մեկնում է որևէ երկիր, վիզա ստանալու համար չի գնում Բաքու, այլ գալիս է Երևան, հետևաբար Երևանում գտնվող այդ դեսպանատունը ճանաչում է Արցախը՝ որպես Հայաստանի մաս, որովհետև այդ դեսպանատունը հավատարմագրված է ՀՀ-ում»,- նշեց Ա. Պապյանը հավելելով, որ բազմաթիվ փաստեր կան, որ մենք միասնական պետություն ենք»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Արցախի և Հայաստանի միջև խնդիրներ կային, բայց դրանք մեղմվել են, բայց անցյալում չեն. «Եթե Երևանում մերժել ենք նախկին իշխանություններին, ապա այդ նախկինները չեն կարող մնալ Ստեփանակերտում. Ստեփանակերտի իշխանությունը երևանյան նախկին իշխանության մասնաճյուղն է եղել՝ և՛ մտածողությամբ, և՛ գործունեությամբ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այնուամենայնիվ, առաջիկա ընտրություններին նույնպես, ըստ էության, մասնակցելու հավակնություններ ունեն նախկինների ներկայացուցիչները, Արա Պապյանը նշեց, որ իր կարծիքով շատ դժվար է այդ կազմով մրցակցային ընտրություններ լինեն. «Երևանում մրցակցային ընտրություններն իրականություն դարձան, քանի որ տեղի էր ունեցել հեղափոխություն: Ես կողմնակից եմ կոալիցիոն դասավորմանը, ոչ թե միահեծան իշխանության ձևավորմանը»: Արա Պապյանը նաև նկատեց, որ Արցախում առկա է նաև պրոռուսական ազդեցություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://youtu.be/ack_3XBwRrI

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0