Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արցախում ՀՀ իշխանությունների դեմ հստակ քարոզչություն է․ կուրատորը Սերժ Սարգսյանն է

Արցախում ՀՀ իշխանությունների դեմ հստակ քարոզչություն է․ կուրատորը Սերժ Սարգսյանն է

By
Արցախում ՀՀ իշխանությունների դեմ հստակ քարոզչություն է․ կուրատորը Սերժ Սարգսյանն է

«Որպես Քոչարյանի նախկին թիմակիցներ՝ Արցախի երկու նախագահները ինչ-որ տեղ նաև պարտավորված են դա արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին և գործող նախագահների դիմումին՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց:

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, չպետք է դա  վերագրել Ստեփանակերտ-Երևան հարաբերություններին. «Իհարկե, վերջին շրջանում Ստեփանակերտից բավականին կոշտ հայտարարություններ կան՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: Ես դա կվերագրեի ուրիշ բանի: Եվ ընդհանրապես հայաստանյան հեղափոխությունից հետո Արցախում ուղղորդված քարոզչություն կա ընդդեմ Հայաստանի իշխանությունների. Բակո Սահակյանը և իր նեղ շրջապատը Հայաստանի իշխանությունների դեմ հստակ կազմակերպված քարոզչություն են իրականացնում, և որոշ քաղաքական գործիչներ չեն թաքցնում նաև հրապարակային հայտարարություններով հանդես գալու գայթակղությունը»:

Հայկ Խանումյանն ընդգծեց՝ առաջին անգամ Հայաստանում ունենք մի իշխանություն, որը չի խոսում տարածքային զիջումներից, որը էականորեն բարելավում է սպառազինության վիճակը և բարձրացնում է զինծառայողների աշխատավարձը, որը բացահայտ խոսում է վերաբնակեցման ծրագրերի մասին. «Եվ այս ամենից հետո քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին խոսում է մի բանի մասին. սա ուղղորդվում է Սերժ Սարգսյանի կողմից, կուրատորը Սերժ Սարգսյանն է՝ նրա հետ են համաձայնեցնում բոլոր հայտարարությունները»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0