Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Փոթորիկ մի բաժակ ջրում

Փոթորիկ մի բաժակ ջրում

By
Փոթորիկ մի բաժակ ջրում

կամ Սպահանի Պատգամավորական ժողովի դիվանի անիմաստ աղմկարարությունը

Սպահանի ՀԹ Պատգամավորական ժողովի դիվանի անդամներից մեկը մոտ 10 օր առաջ վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին, մայսի 9-ին, տեղեկություն էր տարածել «Արաքսնիուզ»-ը, հենվելով իր աղբյուրներին։ Լրատվության մեջ հիվանդի «պաշտոնը» ատենադպիրի փոխարեն, փոխատենապետ էր նշվել:

Մեր աղբյուրները շեշտել էին նաև, որ կորոնավիրուսով Սպհանում մահացած տարեց հայուհին, հիշյալ հիվանդի տատիկն էր:

Այժմ Սպահանի ՀԹ Պատգամավորական ժողովի դիվանը, որ այս ամբողջ ժամանակահատվածում և մինչ օրս այդ իրողության մասին ոչ մի տեղեկատվություն չէր հրապարակել, փրփռած մեծ վայնասուն է բարձրացրելոր տեսեք թե՝ «Արաքսնիուզ»-ը ատենադպիրին փոխատենապետ է անվանել, և այդպես «ապատեղեկատվություն» է տարածում։ 

Ի՞նչն է հիմա Ձեզ տանջում հարգելի դիվանականներ, այն որ պաշտոնների «մե՜ծ» շփոթում է տեղի ունեցել, թե՞ այն փաստը, որ «Արաքս»-ը ինչպես միշտ պատնեշի վրա է ու հետևում է Ձեր քայլափոխերին:

Իսկ դո՛ւք ինչու՞ հասարակությանը ժամանակին չէիք զգուշացնում «ատենադպիրի» վարակակիր լինելու մասին, իսկ ինքներդ վազում ախտորոշման...:

Այս ինքնասարք «փոթորկի» մեջ թերևս դուք փորձում եք քողարկել կամ մոռացության մատնել նաև Սպահանի ՀԹ Պատգամավորական ժողովի դիվանի գործած մեղքերի՝ Վանքի թանգարանային նմուշների թալանից սկսած մինչև ազգային բյուջեն կուսակցականացնելու և մեկ մեկ էլ յուրացնելու արարքները:

Այս վարքագծով, դուք ոտնահարում եք, նույնիսկ, Ձեր գծած ձևական «ազգային» սահմանները հայտնվելով դաշնակցական մաուզերիստների հայավնաս ճամբարում:

Համենայնդեպս սխալ ուղի եք բռնել, վերադարձեք քանի ուշ չէ, նման դատարկ հայտարարություններով գուցե կարողանաք մոլորեցնել հարցերից բոլորովին անտեղյակ մարդկանց, բայց ոչ հաստատ իրանահայությանն ու մանավանդ Սպահանի հայության մեծամասնությանը:

Հ.Գ. Շնորհակալ ենք ՍՀԹ Պատգամավորական ժողովի Դիվանին, մեր լրատվությունը լրացնելու համար:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0