Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Մտափոխված մարդասպանը եւ Րաֆֆու կյանքը փրկած Նասրեդինի նկարը

Մտափոխված մարդասպանը եւ Րաֆֆու կյանքը փրկած Նասրեդինի նկարը

By
Մտափոխված մարդասպանը եւ Րաֆֆու կյանքը փրկած Նասրեդինի նկարը

1875-1877 թթ. գրող, հրապարակախոս Րաֆֆին (1) աշխատել է Թավրիզի Արամյան  դպրոցում (2)՝ որպես հայոց լեզվի ու պատմության ուսուցիչ: Թե ինչպիսին էին այդ շրջանում դպրոցները, Րաֆֆին նկարագրել է իր «Պարսկաստան» հոդվածում.

«Ուսման բովանդակությունը Սաղմոսից ու Ավետարանից այն կողմ չի անցնում, ուսուցման մեթոդը հիմնված է աշակերտի կույր հավատի, առանց հասկանալու անգիր անելու, երբեմն էլ գազանային ծեծի վրա: Բարոյական դաստիարակության ամենամասսայական մեթոդները ծեծը եւ հայհոյանքն էին՝ միացած սպառնալիքի հետ: Սակայն ամենաողորմելին ուսուցիչների որակն էր: Դպրոցը գտնվում էր նյութական ծանր վիճակի մեջ»:

Րաֆֆին փորձում է կրթական ծրագրերում փոփոխություններ մտցնել, ավելացնել բնագիտական առարկաները, աշակերտների համար դպրոցական լաբորատորիաներ ստեղծել: Դրա համար միջոցներ էին անհրաժեշտ, եւ 1876թ. մայիսի 15-ին Րաֆֆին եւ դպրոցի հոգաբարձուները դիմում են կաթողիկոսին՝ խնդրելով ավելացնել դպրոցի եկամուտները: Սակայն եպիսկոպոս Վահրամ Մանկունին (1946-1920) մերժում է դիմումը՝ դեռ կաթողիկոսին չուղարկած:

             Րաֆֆի

Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել» (3):

Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն: Ավազակը գիշերով սողոսկում է Րաֆֆու աշխատասենյակ ու տեսնում, որ նա, գրքերի մեջ խորասուզված, աշխատում է: Հանցագործը հրաժարվում է իր մտադրությունից, օգնություն առաջարկում Րաֆֆուն եւ խնդրում քաղաքից հեռանալ: Րաֆֆին չի հեռանում՝ որոշելով շարունակել պայքարը խավարամտության դեմ:

«Ականատեսներից մի քանիսի վկայություններից երեւում է, որ նրա գործունեության շուրջ ինտրիգներ են լարել թե՛ հոգաբարձուները, թե՛ խաները: Նրանք շատ անգամ դիմել են տեսուչին եւ առաջարկել վտարել Րաֆֆուն դպրոցից, որն աշակերտության սիրելին էր եւ վայելում էր ժողովրդի համակրանքը: Տեսուչը մի քանի անգամ կարողանում է մի կերպ փոթորիկը հեռացնել: Ի վերջո, մի օր այն պայթում է: Րաֆֆու թշնամիները, 10-12 հոգուց բաղկացած խմբով, խուժում են դասարան, դասի ժամանակ, աշակերտների ներկայությամբ, բարբարոսաբար, բռնի միջոցներ գործադրելով, դուրս են քաշում Րաֆֆուն: Վերջինս ստիպված է լինում փախչել: Որոշ ժամանակ թափառական կյանք վարելով՝ գաղտնի անցնում է սահմանը եւ ապաստան գտնում իր սիրած միջավայրում՝ Թիֆլիսում (4):

Թավրիզի դպրոցի նախկին աշակերտ Ա. Մելիք-Աբրահամյանն իր հուշերում եւս պատմում է, թե ինչպես են դասի ժամանակ հոգեւորականներն ու Րաֆֆու հակառակորդները ներխուժել դասարան: Րաֆֆին փրկվելու համար մտել է Նասրեդին շահի նկարի հետեւը, որը մոլեռանդ ամբոխի համար սրբություն էր, եւ դրան դիպչել չէր կարելի: Այդպիսով Րաֆֆին փրկվում է:

 

          Նասրեդին շահը 

Րաֆֆու աշակերտներից մեկը՝ Արշակ խան Գորոյանցը, եւս իր հիշողություններում պատմում է այդ դեպքի մասին. «Թավրիզում Ծատուր Խան Սէթխանեանը, որը պետական պաշտոնյա էր Արտաքին գործոց դիւանի մեջ, ժողովրդի ստիպման վրա դիմում է թագաժառանգին (Վալիետին)՝ գանգատելով Յ.Մելիք-Յակոբեանի վրա, իբրեւ խռովարար եւ ամբաստանիչ: Պետք է ասել, որ հայերը Պարսկաստանում մեծ ազատություններ էին վայելում իրենց ներքին գործերի մեջ, եւ պետական պաշտոնեությունը գրեթե չէր խառնվում հայ կյանքի մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Հայ ամբոխը՝ իր գլուխն առնելով Ծատուր խանին՝ վճռում է վռնդել Րաֆֆուն դպրոցից եւ Թավրիզից: Այդ 5-րդ դասարանն էր, որտեղ կայի եւ ես՝ իբրեւ աշակերտ, Մելիք-Հակոբյանն այդ ժամին դասավանդում էր մեզ հայոց լեզու: Մեկ էլ, հանկարծ, բացվում է դասարանի դուռը եւ ներս է մտնում հուզված ամբոխը՝ գլխավորությամբ Ծատուր խանի եւ Ուստա Ռոստոմ Պատմագրեան ոսկերիչի, Անտոն խանի եւ այլն…»:

 

           Նասրեդին շահը Նասրեդին շահը

Ծատուր խանը ներկայացնում է Վալիետի հրամանը՝ Րաֆֆին պետք է թողնի դպրոցն ու հեռանա Թավրիզից: Րաֆֆին պատասխանում է, թե կկատարի հրամանը, եթե տեսնի այն: Գրավոր հրաման չկար, եւ Րաֆֆին դասասենյակ ներխուժած մարդկանց խնդրում է դուրս գալ դասարանից եւ չխանգարել դասը: Աշակերտների ներկայությամբ՝ նրանք հարձակվում են ուսուցչի վրա… (5):

Կյանքին սպառնացող վտանգն այլեւս անհնար է դարձնում Թավրիզում մնալըՐաֆֆին գնում է Թիֆլիս:

Րաֆֆու եւ Գրիգոր Արծրունու լարված հարաբերությունները

1879-ից նա արդեն մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում: Րաֆֆին աշխատակցում էր Գրիգոր Արծրունու (6) խմբագրությամբ լույս տեսնող «Մշակ» թերթին (7):

Ֆինանսական դժվարությունները թերթի գոյությունը հարցականի տակ են դնում: Թերթը փրկելու Րաֆֆու «հակաճգնաժամային ծրագիրը»՝ փոխել թերթի ուղղվածությունն ու նոր մարդկանց ներգրավել, Արծրունին չի ընդունում:

1884թ. Գ.Արծրունու եւ Րաֆֆու միջեւ անհամաձայնությունը սրվեց: Իր բարեկամ Ներսես Աբելյանին ուղղված նամակում Րաֆֆին գրում է. «…Պ<արոն>. Արծրունու հետ իմ հարաբերություները այժմ բավականին լարված են. դադարել եմ նրանց մոտ ճաշ ուտել, տիկնոջ (8) ինտրիգը վերջապես զզվացրին ինձ (9): Բայց հնար չեղավ, տիկինը տարավ հաղթությունը, իսկ պ. Արծրունին նրա ձեռքում այժմ դարձել է մի շորի կտոր» (10):

Արդեն 1885թ. Րաֆֆին ինքն է նամակ գրում Գրիգոր Արծրունուն. «…Ես կատարելապես հաստատում եմ Ձեր կարծիքը իմ մասին (որպես շատերի մոտ բամբասել եք, որ ես այժմ մատերիալիստ եմ դարձել): Աղքատությունը սովորեցրել է ինձ այդ: Իմ կյանքում կրած ամենադառն փորձերից ես համոզվեցա, որ քաղցած փորով ոչինչ չէ կարելի շինել, իսկ այն օրը, եթե գրպանումս մի ռուբլի ունեմ ճաշելու համար, իմ գրավոր աշխատանքը ավելի գեղեցիկ է դուրս գալիս: Մի՞թե այդքան ծանր հարվածներ կրելու

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0