Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Թեմական խորհուրդը պիտի հեռու մնա իր խոսափողները կուսակցականացնելուց

Թեմական խորհուրդը պիտի հեռու մնա իր խոսափողները կուսակցականացնելուց

By
Թեմական խորհուրդը պիտի հեռու մնա իր խոսափողները կուսակցականացնելուց

Խոհեմության հրավեր

Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի Թելեգրամյան կանալը, որն ըստ իր անվան և առաքելության, առանց որոշակի քաղաքական ուղղություն ընդունելու, պիտի և պարտավոր է ծառայել հայ համայնքին, այս օրերին, չարաշահելով Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ընծայած առիթը, սկսել է գովերգել Սփյուռքում ու Հայաստանում վաղուց, իսկ վերջերս նաև Արցախում իր վարկը կորցրած Դաշնակցություն կուսակցության:

Իսկ այդ «ազգանպաստ գործը» իրականացվում է նույնիսկ ամենաանմեղ ձևերով՝ այս անընդունելի խաղի մեջ ներքաշելով դպրոցական աշակերտների անուներ...

Խնդիրն այստեղ բնավ էլ ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը չէ, ոչ էլ նրա իրականացրած գործունեությունը, այլ այն, որ կորոնավիրուսային այս ժամանակաշրջանում, ԹՀԹ Թեմական խորհուրդը ժողովրդին ծառայելու փոխարեն, լծվել է այդ կուսակցության կառքին:

Առկա վիճակը խոսում է այն մասին, որ Թեմական խորհուդը շեղվել է իր բուն առաքելությունից, որից ամենից առաջ մեծ վնաս է կրում համայնքը՝ նախ տեղական և ապա համահայկական ասպարեզում:

Ելնելով վերոնշյալից, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, մանավանդ նրա նախագահին ու ատենապետին հրավիրում ենք այնպիսի խոհեմության, որ պահանջվում է նման մարմնում տեղ գրավողից: Հիշեցնելով նաև, որ մարմինդ իր կոչումին հավատարիմ մնալու և առաքելությունը ճիշտ կատարելու համար նախ և առաջ պիտի հեռու մնա իր խոսափողները կուսակցականացնելուց:

Հույս ունենք, որ մեր հրավերը տեղ կհասնի և ճիշտ կընկալվի, որպեսզի այսուհետ նման շեղումների ականատեսը չենք լինի:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00