Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Գիտական սեմինար Իրանի եկեղեցիների թեմայով

Գիտական սեմինար Իրանի եկեղեցիների թեմայով

By
Գիտական սեմինար Իրանի եկեղեցիների թեմայով

Երեկ երեկոյան՝ հունվարի 7-ին, Սբ. Ծննդյան տոների առիթով, Իրանի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿոՄոՍ) մշակութային ինստիտուտի կրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Թեհրանի «Նաղշե ջահան» արվեստագիտական կենտրոնում, կայացավ գիտական հատուկ սեմինար «Իրանի եկեղեցիները» թեմայով:

Օրվա առիթով բանախոսությամբ հանդես եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն՝ դոկտոր Շերլի Ավետյանը և դոկտոր Փյունիկ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհով մշակութա-պատմական վայրերի պահպանմանը։ Այն հիմնադրվել  է 1965 թ. Վենետիկյան խարտիայի ընդունումից հետո:

ԻԿոՄոՍ-ը, որ փաստորեն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատուն է, որն իր գնահատականն է տալիս այն օբյեկտների կապակցությամբ, որոնք նախատեսված են ներգրավել ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0