Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Աշխարհատեսների կենտրոնը ժպիտ է նվիրում տարեցների շրթներին

Աշխարհատեսների կենտրոնը ժպիտ է նվիրում տարեցների շրթներին

By
Աշխարհատեսների կենտրոնը ժպիտ է նվիրում տարեցների շրթներին

 Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Թեհրանի Մաջիդիե քաղաքամասի Աշխարհատեսների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, «Սուքերյան» ազգային սրահում կազմակերպվել էր գեղարգեստական ձեռնարկ, նվիրված հայ մշակույթի գագաթներից երկուսի՝ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Տերունական աղոթքից ու ողջույնի խոսքից հետո, ծրագրի վարող Մարո Այվազյանը ամփոփ ներկայացրեց Կոմիտաս Վարդապետի կենսագրականը: Ապա Կենտրոնի «Կարապ» երգչախումբը, Լորետա Բարսեղյանի ղեկավարությամբ հանդես եկավ մի փունջ կոմիտասյան երգերով:

Ընթացքում ցուցադրվեց նաև Թումանյանի կյանքը ներկայացնող կարճ տեսահոլովակ:

Մեներգով, զուգերով ու եռյակով կատարումներ ունեցան Հելենա և Սևադա Աղասարյանները, Ռենաթե Վարթումյանը, Հայարփի Քեշիշյանը, Լորեթա Բարսեղյանը, Շողակ Զարդարյանը և Մոնիկա Միրզախանյանը:

Երաժշտական համադրումները կատարել էին Ժիլբերթ Կարապետյանը և Սևադա Աղասարյանը:

Այնուհետև Կենտրոնի «Ախթամար» պարախումբը ներկայացրեց «Թամզարա» պարը, իսկ թատերական խումբը Արմենուհի Սինանյանի գլխավորությամբ  բեմականացրեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը». դերերում՝ Անետ Մահմուդյանը, Սոխակ Շահվերդյանը, Ռոզա Մանսուրյանը, Անուշ Մկրտիչյանն ու Աչոն Հակոբյանը:

Ծրագրի ավարտին ԱՀԿ վարչության անունից գնահատագրեր բաշխվեց 15-ամյա գործունեության ընթացքում Կենտրոնին սատար կանգնած անձանց:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0