Մկրտիչ Սարգսյանի «Զինվորներ և սիրահարներ» վեպի պարսկերեն թարգմանության երկրորդ հրատարակությունը
By 27/11/2019 04:06:00

Օրերս Թեհրանի «Օֆող» հրատարակչատունը հրապարակ է իջեցրել Անդրանիկ Խեչումյանի միջոցով պարսկերենի թարգմանված, Մկրտիչ Սարգսյանի, «Զինվորներ և սիրահարներ» վեպի երկրորդ հրատարակությունը:
Իրանահայ ռեժիսոր, դերասան և թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերենի է թարգմանել 37 հատոր գիրք, որոցից 5-ը վերահրատարկվել են, իսկ Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք» թատերգության թարգմանությունը արժանացել է երրորդ հրատարակության:
Հիշեցնենք, Անդրանիկ Խեչումյանը իր տքնաջան աշխատանքի շնորհիվ մինչ օրս ստացել է տարբեր շքանշաններ, իսկ երկու շաբաթ առաջ ընտրվել որպես Իրանի սիրված թարգմանիչ:
Ուրախալի այս առիթներով, մեկ անգամ ևս, շնորհավորում ենք սիրելի թարգմանչին նրան մաղթելով նորանոր հաջողություններ: