Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Թեհրանում կայացավ դոկտ. Ռաթեոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը

Թեհրանում կայացավ դոկտ. Ռաթեոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը

By
Թեհրանում կայացավ դոկտ. Ռաթեոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը

Սույն թվի նոյեմբերի 18-ին, Փերիո կրթասիրաց միության Թեհրանի մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ դոկտ. Վահիկ Ռաթևոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը, ուր, գրեթե անխտիր, ներկա էին համայնքի բոլոր շրջանակները:

Օրվա առիթով խոսեցին Մելինա Մանգասարեանը, Տ. Մեսրոպ քհն. Ռաթևոսյանը, Հրաչ Սաֆարեանը, նախաձեռնող միության նախագահ՝ Գասպար Ամիրխանյանը, Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը և, իհարկե նաև հեղինակը՝  դոկտ. Վահիկ Ռաթևոսյանը:

Ծրագրի ընթացքում էկրանի վրա ցուցադրվեց նաև Երևանից հղված՝ պատմաբան Գևորգ Եազըճյանի և թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի պատգամները:

Հիշեցնենք, սրանից առաջ գրքի համար շնորհանդեսներ էր կազմակերպվել նաև Երևանում և Արցախում:

Հիշատակելու արժանի է նաև, որ.

Դոկտ. Վահիկ Ռաթևոսյանը, թեև միշտ էլ հետաքրքրված է եղել ազգային կյանքով ու իր ներդրումն է ունեցել նրանում՝ ուսանողական տարիներին, Երևանում, մասնակցելով Արցախյան շարժմանն ու դրանից հետո իրանահայ համայնքում՝ մաս կազմելով Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին ու Իրանհայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնին, բայց և ավելի շատ նա հայտնի է եղել իր մասնագիտությամբ, որպես բժիշկ-օրտոպետի:

Վահիկ Ռաթևոսյանը քչերին է ծանոթ, մանավանդ, որպես գրող:

Նա 2004 թվին հրատարակեց իր անդրանիկ աշխատությունը՝ «Ղարաղան»-ը, որը նվիրված էր էր իր ծննդավայրին ու նրա պատմությանը, ազգաբնակչությանը, կենցաղին ու սովորություններին: Իսկ 2018 թվականին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Արցախի հուշեր ապագայի համար»-ը:

Այս վերջինում հեղինակը գրի է առել Արցախյան ազատամարտի օրերին վերաբերող իր հուշերը: Գրքում, ամփոփ կերպով, ներկայացվում է նաև Արցախի պատմությունն ու աշխարահագրությունը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0