Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | «Ֆարս» լրատվականի ճիշտն ու սուտը և Իրանի ազգային շահերը

«Ֆարս» լրատվականի ճիշտն ու սուտը և Իրանի ազգային շահերը

By
«Ֆարս» լրատվականի ճիշտն ու սուտը և Իրանի ազգային շահերը

«Արաքս» շաբաթաթերթի բողոքից, մեկ օր հետո Սեպուհ սրբազանն էլ իր հերթին դատապարտեց «Ֆարս» լրատվականին

Ուրբաթ, սեպտեմբերի 6-ին, իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը ամբողջությամբ կեղծ մի լուր է տարածել «Հայ երիտասարդի բուժվելը և 23 հայի իսլամ ընդունելը» խորագրի ներքո:

Այն, թե նման ապատեղեկատվությամբ ի՞նչ է հետապնդում «Ֆարս» գործակալությունը մեզ անհայտ է:

«Արաքս» շաբաթաթերթը իր կայքէջերի, ֆեյսբուկյան էջի ու նաև Տելեգրամի կանալով, պարսկերենով դատապարտեց «Ֆարս» լրատվամիջոցի մոտեցումը շեշտելով, որ ստերի վրա հիմնված նման վայ լրատվությունը ոչ միայն որևէ օգուտ չի բերելու որևէ մեկի, այլ ընդհակառակը՝ վնասելու է Իրանի ազգային շահերին:

«Արաքս» շաբաթաթերթի բողոքից, մեկ օր հետո Սեպուհ սրբազանն էլ իր հերթին դատապարտեց «Ֆարս» լրատվականին:

ԹՀԹ առաջնորդը անդրադարձել է «Ֆարս» լրատվամիջոցի ապատեղեկատվությանը։ Նա հայերենով հրապարակված, իր հայտարարության վերջում ասել է. «Մենք խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած այդ կեղծ լուրերը եւ պատասխանատւութեան ենք կանչելու նման լրատւութեան հեղինակներին»:

Նա առանց հստակացնելու, թե ում նկատի ունի, անհասկանալիորեն, բողոքել է նաև հայկական կայքէջերին՝ «Ֆարս» լրատվականին անհապաղ արձագանքելու համար:

Սեպուհ սրբազանը նշելով, որ «դժբախտաբար մեր որոշ կայքէջերն էլ կարծես ուրախանում են նման երեւոյթի մասին արտացոլումից եւ անմիջապէս տեղադրում են իրենց կայքերում», փաստորեն, կուսակցական մամուլի միջոցով, անհիմն հայտարարություններ կատարելով, փորձում է մոլորեցնել հայ հանրային կարծիքը:

Մամուլի առաջնահերթ առաքելությունը ժամանակին լրատվությունն է և կեղծիքի բացահայտումն ու պատասխանելը, որն արդեն ճիշտ պահին կատարել է «Արաքս» շաբաթաթերթը, իսկ եթե Սրբազանը այլ կայքէջ նկատի ունի, անհասցե հայտարարությունների փոխարեն, լավ կանի հստակացնի նրա անունը, որպեսզի հասարակությանը չառաջնորդի դեպի ապակողմնորոշում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0