Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Ժողովրդի կամքը հաղթեց

Ժողովրդի կամքը հաղթեց

By
Ժողովրդի կամքը հաղթեց

«Արաքս» դպրոցի տեսուչը վերադարձավ իր աշխատանքին

Երեկ՝ օգոստոսի 5-ին, քանի ամսյա խաղաղ ու աննահանջ պայքարից հետո, Թեհրանի հայոց ազգային «Արաքս» օրիորդաց դպրոցի աշակերտության ծնողներին, Ծնողական խորհրդին, ուսցչական կազմին և մեզ բոլորիս հաջողվեց իր աշխատանքին վերադարձնել դպրոցի վաստակավոր տեսչուհի տկն. Անի Մանուկյանին:

 

Այդ առիթով դպրոցի Ծնողական խորհուրդը իր տելեգրամի կանալի վրա հայտարարություն է հրապարակել, որում ասվում է.

«Այսու ուրախութեամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր օգոստոսի 5-ին,  շնորհիւ Ազգային իշխանութեան կողմից տեղի ունեցած հանդիպումների նաև ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի, ծնողների և աշակերտութեան ցանկութեան ու ըստ 6-րդ շրջանի կրթադաստիարակչական կենտրոնի տնօրէնի հրահանգի, "Արաքս" դպրոցի տեսչուհի` Անի Մանուկեանը, վերստին նշանակւեց որպէս դպրոցիս տեսչուհի և պաշտօնապէս կրկին ստանձնեց "Արաքս" դպրոցի տնօրէնութեան պաշտօնը:

Շնորհաւորելով մեր սիրելի տեսչուհուն , ցանկանում ենք նրան առաւել յաջողութիւն այս դժւարին և պատասխանատու աշխատանքում»:

Հասկանալիորեն դպրոցի Ծնողական խորհուրդը չի ցանկացել իր հայտարարության մեջ հիշատակել անհատական, խմբակային ու կուսակցական շահերով առաջնորդվող կողմերի մասին և բավարարվել է տեսչուհու վերադարձի լուրը ավետելով միայն:

Բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենը ինչ վերջին ամիսներում կատարվեց «Արաքս» դպրոցի ու նրա տեսչուհու հետ, համայնքը ղեկավարող կառույցների ապաշնորհ տնօրինման արդյունքն է և ուրիշ ոչինչ:

Հավելենք նաև մի փաստ, որի մասին գրեթե բան չի ասվել և դա այն, որ այս ամբողջը ստեղծվել էր մեկ-երկու կուսակցականի միջոցով, իսկ կուսակցությունը քաջությունը չունեցավ կասեցնելու այդ անձանց, ինչի հետևանքով հարցը ստանում էր վտագավոր վերջավորություն՝ հայ դպրոցը զրկվում էր հայ տեսուչից:

 

Համենայնդեպս, այսօր արդեն հաղթել է ժողովդի կամքը և դպրոցը նորեն ունի իր հայ տեսչուհուն: Հույս ունենք, որ կատարվածից դաս կքաղեն նրնաք, ովքեր որ պիտի:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0