Գլխավոր էջ | Իրան | Իրանը Իսրայելին հակազդելու մասին օրենք է ընդունել

Իրանը Իսրայելին հակազդելու մասին օրենք է ընդունել

By
Իրանը Իսրայելին հակազդելու մասին օրենք է ընդունել

Իրանի խորհրդարանն ընդունել է Իսրայելին հակազդելու մասին օրենք, որը ենթադրում է Երուսաղեմում վիրտուալ դեսպանատան ստեղծում:

Երկուշաբթի օրը խորհրդարանի բաց նստաշրջանի պատգամավորները համաձայնել են «սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին» հակազդելու մասին օրենքի բոլոր դրույթներին։

Պատգամավորները, ըստ իրանական լրատվամիջոցների, Արտաքին գործերի նախարարությանը կարգադրել են ստեղծել Երուսաղեմում՝ որպես Պաղեստինի մայրաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետության վիրտուալ դեսպանատուն: Դրա համար գերատեսչությանը օրենքի վավերացման պահից ի վեր տրվում է վեց ամիս:

Նաև Իրանի արտգործնախարարությունը պարտավոր է Պաղեստինում կազմակերպել «հանրաքվե» (Իրանում, կարծում են, որ դա կօգնի լուծելու տարածաշրջանի խնդիրը):

Բացի այդ, հաստատված օրենքի դրույթները ենթադրում են  Իրանի տարածքով իսրայելական ապրանքների տեղափոխման արգելք, ինչպես նաև ցուցահանդեսներին Իսրայելին առնչվող ընկերությունների մասնակցության արգելք: Խորհրդարանականները կառավարությանը պարտավորեցրել են օգնել այլ պետություններին և ժողովուրդներին Երուսաղեմի «ազատագրման» գործում:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0