Գլխավոր էջ | Իրան | Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ-ի զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան

Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ-ի զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան

By
Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ-ի զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան

ԱՄՆ-ի ուժերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան, այս մասին կիրակի 17 մայիսին հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ և երկրի ղեկավար Ալի Խամենեին:

«Ամերիկացիները բացահայտ հայտարարում են, որ իրենց զորքերը տեղակայված են Սիրիայում, քանի որ այնտեղ նավթ կա: Իհարկե, նրանք չեն մնա նաև Սիրիայում և Իրաքում: Նրանք պետք է լքեն այդ երկրները և այն անպայման կպարտադրվի», -փոխանցում է Tasnim գործակալությունը:

«Չնայած հսկայական միջոցներին, որոնք ամերիկացիները տարիների ընթացքում հատկացրել են իրենց դրական կերպարը ձևավորելու համար՝ այսօր Միացյալ Նահանգներ երկիրը և ռեժիմը ատում է աշխարհի մի զգալի մասը»,-հայտարարել է Խամենեին:

ԱՄՆ զինված ուժերի սահմանափակ զորակազմը Սիրիայում է գտնվում 2015 թվականից: Իրաքում, 2003 թվականին զինված հակամարտության սկսվելուց ի վեր, ամերիկյան զորքերը տարբեր առաջադրանքներ են իրականացնում:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0