Գլխավոր էջ | Իրան | Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

By
Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

ԱՄՆ-ը, որն Իրանին օգնություն է առաջարկել կորոնավիրուսի կապակցությամբ, միայն «կարեկցանքի դիմակ» է հագել. եթե Վաշինգտոնը իրապես ցանկանում է օգնել, թող հանի պատժամիջոցները: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ հասան Ռոհանին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանին օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք է դիմի նման խնդրանքով: «Նրանք, կարեկցանքի դիմակ հագնելով, հայտարարել են, թե իբր, ցանկանում են օգնել Իրանի ժողովրդին: Եթե դուք իրոք ճիշտ եք ասում, հանեք պատժամիջոցները, գոնե դեղամիջոցների նկատմամբ: Դա առաջին քայլն է: Ասացեք, որ մինչ այժմ սխալներ եք գործել Իրանի նկատմամբ և ներողություն եք խնդրում»,- ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

 

Նա նաև նշել է, որ Իրանը կջանա կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հաղթահարել ամենակարճ ժամկետում և նվազագույն կորուստներով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ընդգրկել է երկրի գրեթե բոլոր նահանգները: Փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 2,3 հազար դեպք, 77 մարդ մահացել է, 435-ը՝ ապաքինվել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0