Գլխավոր էջ | Իրան | Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

By
Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Իրանը կարող է կարեւոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:

«Կորոնավիրուսը չպետք է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել Է Ռոհանին կառավարության նիստում, ինչը հետեւում էնրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:

Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0