Գլխավոր էջ | Իրան | Օլիմպիական մեդալակիր իրանուհին լքել է երկիրը

Օլիմպիական մեդալակիր իրանուհին լքել է երկիրը

By
Օլիմպիական մեդալակիր իրանուհին լքել է երկիրը

Իրանցի մարզուհի Քիմիա Ալիզադեն լքել է իր երկիրը: Չորս տարի առաջ նա բրոնզե մեդալի է արժանացել Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում թաեքվոնդո մարզաձևում՝ դառնալով Իրանում միակ օլիմպիական մեդալակիրը:

Եվրանյուզի հաղորդմամբ, իր այդ որոշման մասին  21-ամյա Ալիզադեն  հայտնել է սոցիալական ցանցի միջոցով՝ «համարելով իրեն Իրանում միլիոնավոր ճնշված կանանցից մեկը»: Նա վրդովմունք է հայտնել, որ իրեն ողջ կյանքում  ասել են՝ ինչ անել,  ինչ խոսել, ինչպես հագնվել:

 

ԶԼՄ-ների տվյալներով, նա մտադիր է հաստատվել Նիդերլանդներում, իսկ առաջիկայում պատրաստվում է մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են այս տարի Տոկիոյում արդեն ոչ իրանական դրոշի ներքո:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0