Գլխավոր էջ | Իրան | Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի

Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի

By
Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի

Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինական հանրանավի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք Է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կգլխավորի պրոֆեսիոնալ դատավորը»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը:

Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել Է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք Է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են»:

Իսկ Reuters գործակալությունը վկայակոչելով իրանական դատական համակարգի ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայլիին հաղորդել է, որ  Իրանում խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարի գործով արդեն կան առաջին ձերբակալվածները

Ավելի վաղ Իրանի Հեղափոխական գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ներողություն էր խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0