Գլխավոր էջ | Իրան | Իրանն ընդունեց, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է

Իրանն ընդունեց, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է

By
Իրանն ընդունեց, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է

Թեհրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը պատահաբար խոցվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարությունը:

Ըստ իրանական իշխանությունների, ավիավթարի պատճառը «մարդկային գործոնն» է: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ սխալն արվել է ճգնաժամի շրջանում՝ Միացյալ Նահանգների «արկածախնդրության» պատճառով: «Մենք խորապես ցավում ենք կատարվածի համար, ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին և ողբերգության բոլոր զոհերի ընտանիքներին», – գրել է նախարարը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում եղել է 176 մարդ բոլորը զոհվել են:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0