Գլխավոր էջ | Իրան | Իրանը բողոք է հայտնել Նորվեգիային՝ այդ երկրում իսլամացման դեմ պայքարողների կողմից Ղուրանն այրելու փաստի առնչությամբ

Իրանը բողոք է հայտնել Նորվեգիային՝ այդ երկրում իսլամացման դեմ պայքարողների կողմից Ղուրանն այրելու փաստի առնչությամբ

By
Իրանը բողոք է հայտնել Նորվեգիային՝ այդ երկրում իսլամացման դեմ պայքարողների կողմից Ղուրանն այրելու փաստի առնչությամբ

Իրանի արտգործնախարարություն է կանչվել Նորվեգիայի գործերով հավատարմատարը, որին վճռական բողոք է ներկայացվել՝ նորվեգական Կրիստիանսանն քաղաքում հրապարակայնորեն Ղուրանն այրելու փաստի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Իրանական կողմը զգուշացրել է նմանատիպ քայլերի վտանգի մասին և նշել, որ դրանք կարող են ծայրահեղականության և բռնության աճի հանգեցնել: Թեհրանն Օսլոյին կոչ է արել նաև ներդնել բոլոր ուժերը, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն:

 

Նոյեմբերի 20-ին Կրիստիանսաննում անցկացվել է «Կասեցնենք Նորվեգիայի իսլամացումը» շարժման ակցիան: Կազմակերպիչներն ակցիան համաձայնեցրել էին իշխանությունների հետ, իսկ իրավապահներին հայտնել էին Ղուրանն այրելու մտադրության մասին: Չնայած իրավապահների կոչին՝ հեռու մնալ նմանատիպ սադրող քայլերից, ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, այրել էին մահմեդականների սուրբ գիրքը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0