Գլխավոր էջ | Իրան | Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

By
Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 14-ին մասնակցել է Թեհրանում անցկացվող «Իսլամական միասնություն» խորագրով միջազգային 33-րդ համաժողովի բացման արարողությանը:

ԻԻՀ նախագահն իր ելույթում անդրադարձել է մուսուլմանական երկրների առջև կանգած մարտահրավերներին, Միացյալ Նահանգներին և Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականությանը, հայտնում է RegionMonitor-ը:

Հ. Ռոհանին կարևորել է մուսուլմանական երկրների միասնական դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ իսլամական աշխարհի հասարակական կարծիքը թույլ չի տա, որ Պաղեստինի հարցը՝ որպես իսլամական աշխարհի օրակարգային հարց, մոռացության մատնվի:

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությանը՝ Իրանի նախագահը նշել է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը ոչ մեկի բարեկամը չեն, ոչ մի բարեկամ չունեն, սակայն մենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի, տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի և ընդհանրապես ազատատենչ և պայքարող խմբերի բարեկամն ենք»:

Ռոհանին նշել է, որ եթե իսլամական երկրներն Իրանի ժողովրդի պես համբերություն, պայքարելու և դիմադրելու կամք ունենան, ապա Միացյալ Նահանգներն անպարտ մնալու կարողություն չի ունենա:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0