Գլխավոր էջ | Իրան | Իրանը ձեռնամուխ Է եղել միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլին. IRNA

Իրանը ձեռնամուխ Է եղել միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլին. IRNA

By
Իրանը ձեռնամուխ Է եղել միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլին. IRNA

Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ Է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում Է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը: Այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը:

Նշվում Է, որ գազի մատակարարման գործընթացն սկսվել Է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների ներկայությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների: «Դա միջուկային շանտաժի շարունակումն Է: Իրանը փորձում Է համաձայնագրի եվրոպական մասնակիցներին ստիպել գնալու զիջումների»,- հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարել Է «մեծ քայլ սխալ ուղղությամբ»: «Մենք լիովին պաշտպանում ենք Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանում անկախ ստուգումներ անցկացնելու հարցում եւ ՄԱԳԱՏԷ-ից հաղորդումներ ենք սպասում բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Պետդեպարտամենտում նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր «ապակայունացնող գործելակերպը»:

Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել Է, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել Է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Սալեհին հավելել Է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել Է տասն անգամ:

«Մենք չԷինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0