Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳՆ անիմաստ է համարում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ անիմաստ է համարում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

By
Իրանի ԱԳՆ անիմաստ է համարում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին անիմաստ է համարում ԱՄՆ-ի կողմից Թեհրանին ուղղված նոր պատժամիջոցները` ընդդեմ իրանյան բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների և Զինված ուժերի Գլխավոր հրամանատարության:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման պատժամիջոցները ցույց են տալիս միայն ռեժիմի աղքատիկ դրությունն ու անօգնականությունը: Այս ռեժիմը չի կարողանում օգտվել դիվանագիտության ռացիոնալ մեխանիզմներից»,- ասել է Մուսավին:

 

Հիշեցնենք, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի որդին՝ Մոջթաբ Խամենեին և Իրանի իշխանությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցանկում տեղ են գտել Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարության ղեկավար Մոհամմադ Հոսեյն Բագերիի, ինչպես նաև մի շարք գեներալների, հոգևորականների և պաշտոնյաների անուններ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0