Գլխավոր էջ | Իրան | Ռոհանին գործընկերության առաջարկ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Ռոհանին գործընկերության առաջարկ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

By
Ռոհանին գործընկերության առաջարկ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին՝ տեղեկացնում է TASS-ը։

«Իրանի նախագահը նամակ է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին, որը նվիրված է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,- նրա խոսքը մեջբերել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է Ռաբիին, «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանի հարևաններին»: «Խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»,- ասել է նա:

 

Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0