Գլխավոր էջ | Իրան | Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին` միջուկային գործարքից դուրս գալու պատճառով կրած վնասների համար

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին` միջուկային գործարքից դուրս գալու պատճառով կրած վնասների համար

By
Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին` միջուկային գործարքից դուրս գալու պատճառով կրած վնասների համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)՝ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով Թեհրանի կրած վնասների առնչությամբ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեյդին, գրում է Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանի տնտեսության տարբեր հատվածների օպերատորներին առաջարկվել է գնահատել կրած վնասները՝ հայց կազմելու համար:

Իրանի կառավարությունը մտադիր է փաստաթղթավորել ԱՄՆ-ի նկատմամբ իր պահանջները:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:

Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0