Գլխավոր էջ | Իրան | Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից

Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից

By
Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից

Այսօր (1-10-2019) Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում նշեց՝ ուրախ է, որ իրեն հնարավորություն  է տրվել մասնակցելու այս նիստին, որը կայանում է հրաշալի պատմական քաղաքում՝  Երևանում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Նա հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:

Հասան Ռոհանին ասաց, որ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը, հանդես գալ միջազգային պարտավորություններին համապատասխան՝ խաղաղության, անվտանգության, կայունության և միջազգային կարգի պահպանման նպատակով։

«Որոշ երկրների, այդ թվում` Իրանի հանդեպ  ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի գործողությունները հանգեցրին դաժան ու անմարդկային պատժամիջոցների: Վերջին տարիներին ԱՄՆ-ը հետապնդում է մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, ինչպես նաև իր որոշ դաշնակիցների։ Այն միակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ ոտնահարելով  միջազգային պարտավորություններն ու խախտելով երկկողմ համաձայնագրերը»,- ասաց Իրանի նախագահը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Հասան Ռոհանին նշեց, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը մի քայլ է, որն ուղղված է բազմակողմանի առևտրային կառույցների ամրապնդմանը։

Նրա խոսքով՝ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով։  Հասան Ռոհան նշեց, որ ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում  է օգտվել այդ հնարավորություններից:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0