Գլխավոր էջ | Իրան | Սաուդյան Արաբիան երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել Իրանի նախագահին. Թեհրան

Սաուդյան Արաբիան երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել Իրանի նախագահին. Թեհրան

By
Սաուդյան Արաբիան երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել Իրանի նախագահին. Թեհրան

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին՝ տեղեկացնում է TASS-ը:

«Տեղեկատվությունն այն մասին, որ Ռուհանին Սաուդյան Արաբիայից ուղերձ է ստացել մեկ այլ երկրի ներկայացուցչի միջոցով, հավաստի է»,-Ռաբիի խոսքը մեջբերում է Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ «եթե Էր Ռիադը պատրաստ է փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ, ապա Իրանը ողջունում Է դա»:

Նա չի ճշտել, թե կոնկրետ ինչ է բովանդակել ուղերձը, և որ երկրի ներկայացուցիչներն են մասնակցել դրա փոխանցմանը: Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահը հայտարարել է, որ պատերազմը Եմենում հանգուցային խնդիր է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում:

Նրա խոսքով՝ «եթե զինադադար հաստատվի այդ երկրում, Էր Ռիադի հետ Թեհրանի տարաձայնությունները կլուծվեն»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0